Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Trump Organization-ը հրաժարվում է Վրաստանում և Ադրբեջանում իրականացվող բիզնես-նախագծերից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:02 , 19 Դեկտեմբեր 2016

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է մասնակցել մի քանի դևելոփերական նախագծի։ Trump Organisation-ը հետ է կանչել Ադրբեջանում Trump Luxury Hotel անվանմամբ լյուքս դասի հյուրանոցի շինարարության մասին լիցենզավորված համաձայնագիրը և նման քայլի է պատրաստվում դիմել նաև Վրաստանում կապալառուների նկատմամբ, հայտնում է BBC-ն։

Թրամփի իրավաբան Ալան Գարթենը տեղեկացրել է, որ 2 պայմանագիր վերաբերել է Բրազիլիային (Ռիո դե Ժանյերո), մյուսը՝ Բաքվում Trump Luxury Hotel լյուքս դասի հյուրանոցների կառուցմանը: Դա Թրամփին Ադրբեջանի հետ կապող միակ բիզնեսն էր։ Դեռևս ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Trump Hotel-ի բացման արարողությունը հետաձգվել է։ Այդ որոշման արդյունքում Ռիո դե Ժանեյրոյում չի կառուցվի 5 շինություններից բաղկացած հյուրանոցային համալիր։

Ալան Գարթենը հայտարարել էր, որ վերոնշյալ երկրներում դևելոփերական նախագծերը չեն կարողացել կատարել լիցենզավորված համաձայնագրի պայմանները։ Գարթենը նշել է, որ խոսքը «գործերը նորմալ վարելու մասին է», այլ ոչ թե շահերի բախման առաջացման ռիսկերի կրճատման մասին։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Associated Press գործակալությունը, Թրամփի դուրս գալն այդ նախագծերից կարող է նշանակել գործարար հարաբերությունները դադարեցնելու ձգտում, ինչը կարող է վնասել Թրամփ-նախագահի վարկանիշին։ Այսպես, Trump Organisation-ի գործընկերն Ադրբեջանում Անար Մամեդովն էր՝ երկրի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին, որին իբրև ամերիկացի դիվանագետներն անվանել են «չափազանց կոռումպացված անգամ Ադրբեջանի չափանիշներով»։

Դեռևս մայիսին The Washington Post թերթը գրել էր, որ Trump Tower աշտարակը պատկանում է ոչ թե Թրամփին, այլ Անար Մամեդովին, որը Trump Tower-ի սեփականատերն է: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անունը: Թե՛ Բրազիլիայում, թե՛ Ադրբեջանում և թե՛ Վրաստանում Trump Organisation-ը զբաղվել է զբոսաշրջային վայրերում հյուրանոցների կառուցմամբ։ Սակայն այս պահի դրությամբ ոչ մի նախագիծ ավարտված չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։