Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Toshiba-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական կտա 6.1 մլրդ դոլարի վնասի պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

00:01 , 29 Հունվար 2017

Ճապոնական Toshiba կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Սիգենորի Սիգան մտադիր է հրաժարական ներկայացնել՝ կապված կանխատեսվելիք վնասների հետ, որոնք առաջացել են ԱՄՆ-ում ատոմակայանների շինարարության ոլորտում խնդիրների հետևանքոով։ Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Դրա տվյալներով՝ այդ մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել փետրվարի 14-ին, երբ կորպորացիան հրապարակի 2016թ. ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ֆինանսական ցուցանիշները։

Սիգայի հետ միասին հրաժարական կարող է ներկայացնել նաև Toshiba-ի դուստր ընկերության՝ Westinghouse Electric-ի տնօրենների խորհրդի նախագահ Դեննի Ռոդերիկը։
Խնդիրները Toshiba-ի մոտ սկսեցին ծագել դեռևս 2011թ. մարտին՝ կապված Ճապոնիայում ԱԷԿ-ներ կառուցելու շինարարությունից հրաժարվելու և արտերկրում պատվերների թվի նվազման հետ։

Ճգնաժամը խորացավ նաև այն բանից հետո, երբ 2015թ. Westinghouse Electric-ը, որը զբաղվում է ԱՄՆ-ում ԱԷԿ-ների շինարարությամբ և սպասարկմամբ, ձեռք բերեց նույն ոլորտում գործող ամերիկյան CB&I Stone&Webster ընկերությունը։

Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով (ավարտվում է մարտին) Toshiba-ն կանխատեսում է 700 մլրդ իենի չափով (6.1 մլրդ դոլար) վնասներ։
Կորուստները փոխհատուցելու համար ընկերությունը որոշել է վաճառել միկրոչիպերի արտադրության իրենց բիզնեսը։
Կորպորացիան մտադիր է ֆինանսական աջակցություն խնդրել նաև պետությանը պատկանող Ճապոնիայի Զարգացման բանկից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: