Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Toshiba-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել բազմամիլիարդ վնասների պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

20:02 , 14 Փետրվար 2017

Ճապոնական Toshiba կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Սիգենորի Սիգան հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին՝ կապված ընկերության հերթական բազմամիլիարդ վնասների հետ, որոնք առաջացել են ԱՄՆ-ում ատոմակայանների շինարարության ոլորտում խնդիրների հետևանքով։

Սպասվում էր, որ փետրվարի 14-ին Toshiba-ն կհրապարակի իր վնասների չափն ու կճշտի, թե ինչ վնաս է հասցրել իրեն ամերիկյան Westinghouse Electric ստորաբաժանումը։
Սակայն ընկերությունը վերջին պահին խնդրել է հետաձգել զեկույցի հրապարակումը։ Ըստ BBC-ի տվյալների՝ դա կապված է այն բանի հետ, որ ընկերությունը չի կարողացել պայմանավորվել աուդիտորների հետ ընկերության ակտիվների արժեքի դուրսգրման չափի վերաբերյալ։

Սիգայի հրաժարականից հետո ընկերությունը բացահայտել է ֆինանսական տարվա համար վնասների մոտավոր չափը, որը ավարտվում է մարտի 31-ին։ Ենթադրվում է, որ վնասը կկազմի մոտ 3.44 մլրդ դոլար։

Westinghouse Electric-ի խնդիրների մասին վաղուց էր հայտնի։ Անցած տարվա դեկտեմբերին Toshiba-ն խոստովանել էր Westinghouse Electric-ի ակտիվների արժեքը դուրս գրելու անհրաժեշտությունը, ինչից հետո ճապոնական ընկերության բաժնետոմսերի արժեքը փլուզվել էր։
Խնդիրները Toshiba-ի մոտ սկսեցին ծագել դեռևս 2011թ. մարտին՝ կապված Ճապոնիայում ԱԷԿ-ներ կառուցելու շինարարությունից հրաժարվելու և արտերկրում պատվերների թվի նվազման հետ։

Ճգնաժամը խորացավ նաև այն բանից հետո, երբ 2015թ. Westinghouse Electric-ը, որը զբաղվում է ԱՄՆ-ում ԱԷԿ-ների շինարարությամբ և սպասարկմամբ, ձեռք բերեց նույն ոլորտում գործող ամերիկյան CB&I Stone&Webster ընկերությունը։

Կորուստները փոխհատուցելու համար ընկերությունը որոշել է վաճառել միկրոչիպերի արտադրության իրենց բիզնեսը։
Կորպորացիան մտադիր է ֆինանսական աջակցություն խնդրել նաև պետությանը պատկանող Ճապոնիայի Զարգացման բանկից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: