Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

TI’ME և Chronograph խանութ-սրահները Հայաստանը ներկայացրել են շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:40 , 01 Ապրիլ 2019

Baselworld-ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեցարիայի Բազել քաղաքում: Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և ամենախոշոր գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների ներկայացուցիչների։

«Հայաստանի ներկայությունը չափազանց կարևոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետև հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության և զարգացման վերաբերյալ»,-նշեց TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Baselworld-ը բացառիկ և ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության և զարդերի ոլորտում, և այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100,000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 180օ-ը:

«Chrongraph խանութ-սրահն արդեն 10 տարի է մասնակցում է ժամագործության և ոսկերչության ոլորտում տարվա կաևորագույն ցուցահանդեսին՝ նպատակ ունենալով իր հաճախորդներին առաջարկել սրահում ներկայացված բրենդների՝ տարվա ամենայուրօրինակ և բացառիկ նմուշները: Սա նաև հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորարարական և ամենաարդի տենդենցները, նոր ապրանքանիշեր և ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում»,-ասաց Chrongraph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։

TI’ME ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, իսկ Chronograph ընկերությունը ներկայացված է Հայաստանում և Վրաստանում։ Երկու խանութ-սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում՝ 1999թ.-ին, և միավորում է ավելի քան 15 անուն բրենդ՝ ավելի քան 3000 աշխատակցով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։