Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

TIME. «Հայաստան՝ Կովկասյան վագրը»

Վերադարձ լուրերի բաժին

Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը` TIME-ը, հաշվի առնելով հեղափոխությունից հետո երկրում արձանագրված փոփոխությունները և տնտեսական աճի տեմպը, Հայաստանն անվանել է «Կովկասյան վագր», այդ մասին Facebook-յան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հրապարակել է մի լուսանկար, որը պատկերում է հոդվածը:

«Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Թայմը», տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Թայմը»»,- ասել է Փաշինյանը:

Time_Caucasian_tiger

Հոդվածում նշվում են երկրում թավշյա հեղափոխությունից հետո կատարված փոփոխությունները և 7 տոկոս տնտեսական աճի տեմպերը, ինչպես նաև Հայաստանի վարկանիշի բարձրացումը Moodys վարկանիշային գործակալության կողմից: Նշվում է, որ այս աճում իր նշանակալի դերն ունի տնտեսության կառուցվածքի փոփոխությունը և ՏՏ ոլորտը, որտեղ միջին տարեկան աճը կազմում է 20 տոկոս: Նշվում է նաև զբոսաշրջության ոլորտում գրանցված առաջընթացը: Իսկ արտերկրից ուղիղ ներդրումների ծավալը կազմել է մոտ 250 մլն դոլար: Հոդվածի հեղինակները նշում են, որ հիմնականում Ռուսաստանում, Հունաստանում, Կիպրոսում և գեներացվող այդ ներդրումները մեծամասամբ ուղղվում են դեպի էներգետիկայի, հեռահաղորդակության, մետալուրգիա, ՏՏ և զբոսաշրջություն: Հոդվածի եզրափակիչ մասում նշում է, որ միջազգային ներդրումային հանրությունը նաև սկսել է ուշադրություն դարձնել Հայաստանի բանկային համակարգի կայունությանը, ներմուծվող հարկային և կարգավորող ավելի մեղմ ռեժիմներին, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների գործունեությանը: «Ի վերջո, կարող է պարզվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցների կարիքն այլևս չկա»,- եզրափակում է ամսագիրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: