Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

TIME. երբ աշխատակիցներն անձամբ են միանում բարի գործին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:54 , 01 Հուլիս 2019

Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն։ Կամավոր անհատույց դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք, ինչն անչափ կարևորում է TIME ընկերությունը։ Ոչ միայն ընկերությունը պետք է լինի սոցիալապես պատասխանատու և հոգ տանի շրջակա միջավայրի և ոլորտի զարգացման մասին, այլև ընկերության աշխատակիցները պետք է լինեն հոգատար. սա է ընկերության մոտեցումը։

GLXY-TIME-2

«Հայաստանում որպես արյան դոնոր է հանդիսանում տարեկան մոտ 15 հազար մարդ, մինչդեռ դոնորական արյան պահանջն ամբողջությամբ բավարարելու համար անհրաժեշտ է բնակչության 2%-ի մասնակցությունը դոնորությանը։ Մենք որոշեցինք թիմով արյան դոնոր դառնալ և միացանք այս բարի գործին»,-նշել է TIME ընկերության Մարդկային ռեսուրսների ղեկավար Ռուզաննա Արշակյանը։

GLXY-TIME-3

Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ մեկ ամիս
Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ընթանում է «Անվտանգ արյուն բոլորի համար» մարդասիրական արշավը, և TIME ընկերության աշխատակիցներն իրենց օրինակով կոչ են անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով արյան դոնոր:

GLXY-TIME-4

«Յուրաքանչյուրը կարող է արյան կարիք ունենալ, և դա կարող ենք լինել հենց մենք և մեր մտերիմները: Մեր արյունը կարող է փրկել մարդկային կյանք, այն կարող է տրամադրվել բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին»,- հավելեց Ռուզաննա Արշակյանը։

TIME ժամացույցների և աքսեսուարների խանութների ցանցն ունի ավելի քան 300 աշխատակիցներ և ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում։ Ընկերությունը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խումբի կազմում, որտեղ մեկ տասնյակից ավելի ընկերություններ տարբեր ոլորտներից միավորված են մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու գաղափարի շուրջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Անցած 10 ամիսներին հանքարդյունաբերության արտադրանքն աճել է

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է:

Հայաստանից արտահանումն աճել է

Հայաստանից ավելացել են սարքերի և ապարատների, թղթից իրերի, պատրաստի սննդի արտադրանքի, հանքահումքային ապրանքների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալները:

Հայաստանը տնտեսական աճի մակարդակով ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է

Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը: