Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

The Glass-ceiling index – ինչպիսի՞ն է աշխատանքային միջավայրը կանանց համար Հայաստանում․Modex

Վերադարձ լուրերի բաժին

«Ապակյա առաստաղը» (անգլ․՝ glass-ceiling) այլաբանություն է, որն օգտագործվում է բնութագրելու անտեսանելի խոչընդոտները, որոնց բախվում է այս կամ այն ժողովրդագրական խումբը՝ դժվարանալով զարգանալ (աճել) հասարակական հարաբերությունների որևէ ոլորտում։

Վերջին տարիներին հեղինակավոր The Economist պարբերականը ՏՀԶԿ երկրների համար պարբերաբար հրապարակում է The Glass-ceiling Index-ը, որը ցույց է տալիս, թե որ երկրում է աշխատանքային միջավայրն առավել բարենպաստ կանանց համար։ Տվյալ ինդեքսի հաշվարկման համար հիմք են ընդունվում 10 ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ, սեռային խզվածքը բարձրագույն կրթության, աշխատուժի մասնակցության, աշխատանքի վարձատրության ոլորտներում, կանանց մասնաբաժինը ղեկավար պաշտոններում, խորհրդարանում, GMAT քննություն հանձնածների կառուցվածքում և այլն։ Այս տարի, մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը, համագործակցելով The Economist պարբերականի հետ, հաշվարկել է Հայաստանի The Glass-ceiling index-ը։ Ստորև ներկայացնում ենք հիմնական արդյունքները և մի քանի ուշագրավ տվյալներ միջազգային համեմատությունների տեսքով։

Հայաստանում աշխատանքային միջավայրն ավելի բարենպաստ է կանանց համար, քան Թուրքիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում
Chart 1_Arm

Վերջին հրապարակման համաձայն The Glass-ceiling index-ի առաջատարը Շվեդիան է 100 հնարավորից 83.3 միավորով, որին հաջորդում են Նորվեգիան և Իսլանդիան, համապատասխանաբար՝ 79.6 և 77.2 միավորով։ 2018թ-ի արդյունքներով ՏՀԶԿ երկրների միջինը կազմել է 59.6, ընդ որում՝ այնպիսի երկրներ ինչպիսիք են ԱՄՆ-ն և Գերմանիան ոչ միայն էականորեն հետ են մնում առաջատարից, այլև ավելի ցածր միավոր ունեն քան ՏՀԶԿ երկրների միջինն է (համապատասխանաբար՝ 57.2 և 55.8): Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը թեև զգալիորեն զիջում է և՛ առաջատարին, և՛ ՏՀԶԿ երկրների միջինին, սակայն 39.6 միավորով ավելի բարենպաստ դիրքում է գտնվում, քան Թուրքիան (35.9), Ճապոնիան (27.7) և Հարավային Կորեան (25.6)։

Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք
Chart 2_Arm

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների (2017թ)՝ Հայաստանում ղեկավար պաշտոնների 28.7%-ը զբաղեցնում են կանայք, համեմատության համար այդ ցուցանիշը Լեհաստանում 41.3% է, իսկ ՏՀԶԿ երկրներում միջինը՝ 31.9%: Այդուհանդերձ, այս ցուցանիշի գծով Հայաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Իտալիան (27.5%), Դանիան (27.5%), Նիդեռլանդները (26.6%) և այլն։

Հայաստանում GMAT հանձնածների 32.1%-ը կանայք են
Chart 3_Arm

GMAC-ի տվյալներով 2018 հարկային տարում (2017 հուլիսի 1-ից 2018թ հունիսի 30), GMAT քննություն հանձնած ՀՀ քաղաքացիների 32.1%-ը եղել են կանայք, համեմատության համար Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմել է 28.8%, Նորվեգիայում 28.2%: Ընդ որում պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը դեռ անկում է գրանցել (2017թ, 39.1%):

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում The Economist-ին տվյալների և մեթոդական ուղեցույցի տրամադրման համար։
«Մոդեքսը» խորհրդատվական ընկերության հրապարկումներին ծանոթանալու համար կարող եք հետևել մեր ընկերության էջերին Facebook-ում և Linkedin-ում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: