Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

The Banker-ի կողմից տարվա լավագույն բանկ ճանաչվեց Ամերիաբանկը

Վերադարձ լուրերի բաժին

16:42 , 03 Դեկտեմբեր 2015

Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը:

«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականը, և այն անցկացվում է արդեն 16-րդ տարին անընդմեջ:

Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում նաև բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումներն են, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշում է. «Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին Բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:

 

***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը՝ 2017 թվականին. որքան արտադրանք են տվել Երևանն ու մարզերը

Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը

Տաքսիների ուղևորները պակասում են

2016 թվականի համեմատ՝ տաքսիների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 11.7%-ով։

«Այս տարի 5-7%-ից պակաս աճ չենք ունենալու». Դավիթ Սարգսյան

Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է