Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Tesla-ն սկսել է բյուջետային Model 3 էլեկտրամոբիլների վաճառքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:34 , 31 Հուլիս 2017

Tesla ընկերությունն սկսել է իր առաջին բյուջետային Model 3 էլեկտրամոբիլների վաճառքը: Նախօրեին ընկերության ղեկավարը՝ ամերիկացի Իլոն Մասկը, գնորդներին է փոխանցել Կալիֆոռնիայի գործարանում արտադրված առաջին 30 ավտոմեքենաները: Նա նշել է, որ Tesla-ն նոր մոդելի ավելի քան կես միլիոն նախապատվեր է ստացել:

Model 3-ի բազային վարկածի արժեքը, որի մարտկոցի լիցքավորումը հաշվարկված է 345 կմ-ի համար, կարժենա 35 հազար դոլար: Դա 2-4 անգամ էժան է Tesla-ի առաջին երկու մոդելներից՝ Model S-ից և Model X կրոսովերից: 9 հազար դոլար հավելավճարի դիմաց հնարավոր է ստանալ ավելի հզոր մարտկոց, որը կբավականացնի 499 կիլոմետրի:

Էլեկտրամոբիլը 5.6 վայրկյանում զարգացնում է մինչև 96.5 կմ/ժ արագություն, իսկ բազային մոդելի արագությունը կազմում է 209կմ/ժ:

Մասկը խոստացել է, որ ժամանակի հետ Model 3-ի բոլոր ավտոմեքենաները կհագենան ավտոպիլոտի գործառույթով:

Tesla-ն մտադիր է 2017թ. օգոստոսին արտադրել 100 հատ Model 3, իսկ սեպտեմբերին՝ ևս 1500, իսկ դեկտեմբերին ամսական արտադրել արդեն 20 հազար ավտոմեքենա:
Մասկի հավակնոտ պլանը այն է, որ 2018թ. Tesla-ի ամենամյա արտադրությունը հասցնի մինչև 500 հազար ավտոմեքենայի, իսկ 2020-ին՝ մինչև 1 միլիոն միավորի:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։