Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Tesla-ն էլեկտրամոբիլների վաճառքն ավելացրել է գրեթե 70%-ով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:33 , 04 Ապրիլ 2017

Ամերիկյան Tesla Motors ավտոարտադրողը 2017թ. առաջին կեսին ավելացրել է էլեկտրամոբիլների վաճառքի ծավալներն աշխարհում 69%-ով՝ անցած տարվա համեմատությամբ, հայտնում է The Wall Street Journal-ը:

Հունվար-մարտին ընկերությունը մատակարարել է գրեթե 25 հազար էլեկտրամոբիլ՝ 13.45 հազար Model S սեդան և 11.55 հազար Model X կրոսովեր:

Նշվում է, որ դեռևս դա ընկերության լավագույն եռամսյակային արդյունքն է: Ընդ որում՝ Tesla-ն, ի տարբերություն ավտոոլորտի մյուս ներկայացուցիչների, չի ներկայացնում տվյալներ շրջաններում վաճառքի մասին:

Ավելի վաղ Իլոն Մասկի ընկերությունում հայտարարել էին, որ պլանավորում են առաջին կես տարում իրացնել 50 հազար ավտոմեքենա:

Tesla-ի կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից ավելացել է մոտավորապես 30%-ով, ինչի արդյունքում հասել է գրեթե Ford Motor Co.-ի շուկայական արժեքին, որն ունի ավելի քան 110 տարվա պատմություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը