Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Tesla-ի նոր գնորդները աստիճանաբար կորցնում են հարկային արտոնությունները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:19 , 26 Հուլիս 2018

Tesla տեսակի էլեկտրկան ավտոմեքենաների նոր խմբաքանակի մուտքը շուկա ձգձգվում է: Tesla-ն անցել է 200 000 ավտոմեքենայի վաճառքի շեմը, որից հետո հարկային արտոնությունները:

Tesla ավտոմեքենաների սիրահարներն անհամբեր սպասում են վերջինիս 3-րդ մոդելին, որը դեռևս դուրս չի բերվել շուկա:

Բազմաթիվ ամերիկացիներ վճարել են 1000 դոլար կազմող կանխավճար ՝ այս ավտոմեքենայի սեփականատեր դառնալու համար: Դրա հետ մեկտեղ սակայն նրանց մտահոգում է, որ հաջորդ տարուց կարող է վերացվել շուրջ 7500 ԱՄՆ-ի դոլարի հարկային արտոնությունը այս ավտոմեքենաների համար, քանի որ անցած շաբաթ Tesla-ի վաճառքը գերազանցեց 200 000 ավտոմեքենայի շեմը, որից հետո հարկային արտոնությունների տրամադրումն այլևս չի գործում:

Այսպիսով հարկային այս արտոնությունները ստանալու համար Tesla-ի գնորդները պետք է գնեն ավտոմեքենայի նոր մոդելը մինչև այս տարվա ավարտը:

Սակայն այդ առումով կան օբյեկտիվ խոչընդոտներ, քանի որ դեռևս շուկայում չկան բավարար քանակությամբ նոր Tesla-ներ:

Tesla-ի գնորդները կշարունակեն ստանալ ամբողջական հարկային արտոնությունների փաթեթ մինչև այս տարվա վերջ: Այնուհետև այն կնվազեցվի մինչև 3750 ԱՄՆ դոլար 6 ամսվա համար և 1875 դոլար մնացած ամիսների, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Մոդել 3-ի նախնական գինը պետք է լիներ 35000 դոլար, սակայն գինը բարձրացավ: Դրա հետ մեկտեղ վերացվում են հարկային արտոնությունները: Դա կարող է հանգեցնել մարդկանց հիասթափությանը»,- ասում է ավտոմեքենաների շուկայի փորձագետ Մայքլ Քրեբը:

Tesla-ի սիրահար Քեյֆ Ռեյնոլդսը Կալիֆոռնիայից պատմում է, թե ինչպես է կարողացել հայտնվել Մոդել 3-ի նախնական պատվերի ցուցակի առջևի տեղերում:

«Երբ իմացա, որ մոդել 3-ը պատրաստվում է դուրս գալ, առավոտյան ժամը 4-ի կողմերը հասա Ատլանտա: Ես արդեն 20-րդն էի ցուցակում 1000 դոլար կանխավճար տալու համար»,- ասում է Ռեյնոլդսը:

Նրան ևս հրապուրել է Tesla-ի համեմատաբար ցածր գինը:

«Իմ որոշումը կապված էր ցածր գնի և հարկային արտոնությունների տրամադրման հետ: Նախկին մոդելները թանկարժեք են, ուստի չէինք կարող թույլ տալ մեզ գնել դրանք»,- ասում է Ռեընոլդսը:

Նա հավաստիացրեց, որ առանց հարկային արտոնությունների չէր գնի այս ավտոմեքենան:

Tesla-ն որևէ մեկնաբանություն չի տրամադրել ստեղծված իրավիճակի մասին:

Սակայն եթե գնորդները դատական հայցով դիմեն դատարան ընդդեմ Tesla-ի, ապա դա չափազանց բացասաբար կանդրադառնա ընկերության վրա ինչպես ընկերության վարկանիշի, այնպես էլ ֆինանսական կայունության:

Ընկերության ղեկավար Էլոն Մասքը խոստացել է , որ այս տարվա երկրորդ կեսը կդառնա ավելի եկամտաբեր ընկերության համար: Վերջին շրջանում ընկերությունն ավելի շատ կորուստներ է գրանցել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Tesla-ի էլեկտրամոբիլներում կգործի «Շան ռեժիմը» եւ «Ժամապահի ռեժիմը»

Tesla ընկերության Էլեկտրամոբիլներում երկու նոր հնարավորություն Է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Ըստ b4b.am-ի՝ այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Տեսլայի Պաշտոնական Էջում հայտնվել է տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ հնարավորությունների աշխատանքը: «Շան ռեժիմը» թույլ Է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ նրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա […]

Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գնաճի ֆոնին: Այդ մասին հայտնել Է Buenos Aires Times-ը: «Մեր առջեւ կրկին ծառացել Է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական […]

Եվրոպական ինդեքսներ. 12-02-19

Եվրոպական ֆոնդային բորսաների փետրվարի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են՝ Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 11126.08 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 5056.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7133.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 1215.47 կետ: