Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Tesla-ի էլեկտրամոբիլներում կգործի «Շան ռեժիմը» եւ «Ժամապահի ռեժիմը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

14:59 , 15 Փետրվար 2019

Tesla ընկերության Էլեկտրամոբիլներում երկու նոր հնարավորություն Է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» եւ «ժամապահի ռեժիմը»: Ըստ b4b.am-ի՝ այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Տեսլայի Պաշտոնական Էջում հայտնվել է տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ հնարավորությունների աշխատանքը:

«Շան ռեժիմը» թույլ Է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ նրանք կսատկեն շնչահեղձությունից եւ բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք է էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը: Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» եւ «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները: Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված է էլեկտրամոբիլի հակաառեւանգիչ համակարգը:

«Ժամապահի ռեժիմը» ենթադրում է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով: Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում Է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: