Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Tesla­-ն սկսել է «Արևային տանիքների» պատվերներ ընդունել

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 12 Մայիս 2017

Միացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել է նոր տիպի արեւամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար:

Իր Twitter-­ում այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը։ Ձեռնարկատերը եւ Tesla­-ի մյուս ներկայացուցիչները նորույթը կոչում են «Արեւային տանիք»(Solar Roof): Այն «կարող են պատվիրել գրեթե ցանկացած երկրից: «Կայանքն այս տարի հասանելի կլինի ԱՄՆ-­ում եւ հաջորդ տարվանից արտասահմանում»,­-գրել է Մասքը: Կայքում զետեղված՝ երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են պատվիրել նորույթը, Ռուսաստանը եւ ԱՊՀ-­ի մյուս երկրներն առայժմ չկան:

Ինչպես հետեւում է Tesla­-ի ներկայացրած նյութերից, խոսքը վերաբերում է այն մարտկոցներին, որոնք մակերեսով գրեթե նույնքան մեծ են, որքան բուն տանիքը: Tesla-­ում պնդում են, որ նյութն ամրությամբ համեմատելի է պողպատի հետ: Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ «Արեւային տանիքի» մեկ քառակուսի ֆուտը (0,09 քառակուսի մետր) կարժենա 21,85 դոլար»:

Գինը կարող է փոխվել կախված պատվածքի տիպից եւ այլ գործոններից: Tesla-­ում նշում են, որ նորույթը թույլ է տալիս զգալի միջոցներ տնտեսել էլեկտրականության վարձի համար: «Արեւային տանիքում» կարելի է մոնտաժել ջեռուցիչ տարրեր՝ ձմռանը նստող ձյունը հալեցնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։