Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Telcell-ը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն է ստացել

Վերադարձ լուրերի բաժին

14:22 , 24 Փետրվար 2016

ԿԲ խորհրդի որոշմամբ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ընկերությունն իր հերթին տեղեկացնում է, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով իրականացնել քարտային, ընթացիկ հաշիվների համալրում, ինչպես նաև վարկերի մարում:

Իրականացված տեխնիկական ինտեգրումը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից’ կատարելով գործարքներ ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին և առանց ժամային սահմանափակման:
Առէկսիմբանկը մշտապես կիրառում է բանկային ծառայությունների զարգացման հաճախորդամետ և նորարար մեթոդներ: Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մի քայլ է այդ ուղղությամբ: Telcell® վճարային տերմինալը հանդիսանում է դրամական միջոցների ընդունման ավտոմատացված սարք, որը կարող է հանդիսանալ որպես ծախսատար դրամարկղային հանգույցների և կանխիկի ընդունման հնարավորությամբ բանկոմատների այլընտրանքային տարբերակ:

«Մանրածախ բանկային ծառայությունների շուկան հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը: Մենք վստահ ենք, որ Առէկսիմբանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով գործարքների իրականացման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ բանկը, ի դեմս մեզ, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ»,- նշեց «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը` մեկնաբանելով Առէկսիմբանկի հետ համագործակցության սկիզբը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով