Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Teamable. հայկական ստարտափը 5 մլն դոլարի վենչուրային ֆինանսավորում է ստանում

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 13 Ապրիլ 2017

Հայկական Teamable ստարտափը  հայտարարել է 5 մլն դոլարի վենչուրային ֆինանսավորում ստանալու մասին։ Այս մասին գրում է VentureBeat.com-ը՝ նշելով, որ ֆինանսավորումն իրականացվում է True Ventures վենչուրային հիմնադրամի միջոցով։ Teamable-ը օգնում է ընկերություններին ամենակարճ ժամանակում գտնել իրենց անհրաժեշտ կադրերին և ձևավորել պրոֆեսիոնալ թիմեր՝ հիմնվելով գործող աշխատակիցների առաջարկների և ուղղորդման վրա

Teamable-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լաուրա Բիլազարյանը VentureBeat-ի հետ զրույցում նշել է, որ նոր աշխատակիցների ներգրավման և մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրները լուծելու համար սոցիալական ցանցերից և արհեստական բանականությունից օգտվելը հաջորդ տրամաբանական քայլն է։

Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և կարճ ժամանակում դարձել  հայկական ամենահաջողակ ստարտափներից մեկը, որի առաջարկած ծառայություններից օգտվում են համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր ընկերություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը»

Վարչապետին ներկայացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2017 թ. հաշվետվությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գնել «Honor» սմարթֆոն և ստանալ գեղեցիկ համար

Առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում

«Պետք է հանրությանը զեկուցել, որ 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն