Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

System of a Down-ի եվրոպական համերգների հասույթի մի մասը կուղղվի Հայաստանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:09 , 31 Մայիս 2017

System of a Down ռոք խմբի եվրոպական շրջագայությունից ստացված հասույթի մի մասը կուղղվի Հայաստանի երեխաներին և ծերերին օգնելուն՝ տարբեր ծառայությունների միջոցով: SOAD-ի անդամ Սերժ Թանկյանը այս մասին տեղեկացրել ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

Խմբի եվրոպական շրջագայությունը մեկնարկում է հունիսի 1-ից՝ Ցյուրիխում: «SOAD-ի բարեգործության VIP-փաթեթների ձեռքբերման դեպքում դուք կստանաք մեր համերգի տոմսը ձեր քաղաքում, հնարավորություն՝ հանդիպել ու շփվել խմբի մասնակիցների հետ, ինչպես նաև եզակի հնարավորություն՝ աջակցելու միջոցներ հավաքել Հայաստանի երեխաներին և մեծահասակներին օգնելուն՝ տրամադրելով տարբեր ծառայություններ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Թանկյանը:

Հասույթը տրամադրվելու է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը