Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Swissquote bank-ը Հայաստանում ներկայացնող ընկերությունը հայտարարություն է տարածել

Վերադարձ լուրերի բաժին

18:13 , 10 Հուլիս 2018

Swissquote bank-ը Հայաստանում ներկայացնող Financial Trading House («Ռոբերտ և ընկերներ» ՍՊԸ) հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

* * *

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը շտապել է հաղորդագրություն տարածել այն մասին, որ կամ «Ռոբերտ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից միջնորդավորված որևէ ֆինանսական գործառնություն, մեծ հավանականությամբ, ապօրինի է, ինչի մասին ծանուցումներ է ուղարկել պատկան մարմիններին:

Հիշեցնենք, որ չնայած Financial Trading House-ը արդեն երկար ժամանակ է գործունեություն ծավալում Հայաստանում և ժամանակին կապ է հաստատել ԿԲ-ի հետ, մինչ օրս որևէ առարկություն չի ներկայացվել, որ այն ապօրինի է: Այդ մասին խոսվել է միայն այն բանից հետո, երբ շնորհանդես կազմակերպեցինք մեր գործունեության վերաբերյալ: Մենք շարունակում ենք մեր գործունեությունը, որովհետև պատկան մարմիններից ոչ մի այլ բնույթի պաշտոնական գրություն կամ որոշում չենք ստացել:

«Ամերիա բանկը», 2017 թ. օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում ուսումնասիրելով մեր գործունեության իրավական հիմքերը՝ Swissquote bank-ի հետ պայմանագիրը և ռոբոտի վարձակալության մեր գործառույթները, կնքել է էկվայրինգի պայմանագիր՝ fth.am ինտերնետային կայքի էկվայրինգ ծառայության մատուցման համար: Դա վկայում է, որ մեր գործունեությունն իրականացվել է օրինականության սահմաններում, այլապես նման պայմանագիր ուղղակի չէր կարող կնքվել:

Հարկ ենք համարում շեշտել, որ երեկ FTH-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Կենտրոնական բանկի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Փոխըմբռնման մթնոլորտում հետագա թյուրիմացություններից խուսափելու համար ԿԲ-ն առաջարկել է պարզապես արտոնագրվել, ինչը, սակայն, ամենևին էլ չի ենթադրում, որ մեր գործունեությունը մինչ օրս օրինական չի եղել: Մենք ընդառաջ ենք գնում ԿԲ-ի ցանկությանը և արտոնագրման գործընթաց ենք սկսում, կրկնում ենք, ոչ թե այն պատճառով, որ օրինական չենք աշխատել, այլ որովհետև կարևորում ենք փոխգործակցության և համագործակցության մթնոլորտը:

Մեկ անգամ ևս փաստում ենք, որ մեր ընկերությունը ոչ թե Swissquote bank-ի ներկայացուցչությունն է, այլ նրա պաշտոնական գործընկերը Հայաստանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել