Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Swatch ժամացույցների արտադրողի շահույթը 1 տարում նվազել է 50%-ով՝ մինչև 555 մլն եվրո

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

09:02 , 12 Փետրվար 2017

Շվեյցարական ժամացուցային Swatch Group ընկերության զուտ շահույթը 2016թ. արդյունքներով նվազել է գրեթե 50%-ով՝ մինչև 593 մլն շվեյցարական ֆրանկ (555 մլն եվրո), այս մասին հայտնում է RNS-ը՝ վկայակոչելով խմբի հաղորդագրությանը:

Ընկերության հասույթը նույն ժամանակահատվածում կրճատվել է 10,8%-ով՝ մինչև 7.5 մլրդ ֆրանկ (7 մլրդ եվրո): Ժամացույցների և զարդերի վաճառքները նվազել են 10.7%-ով՝ մինչև 7.3 մլրդ ֆրանկ (6.8 մլրդ եվրո):

Ընդ որում՝ վերջին 3 ամսում Swatch-ի արտադրանքի պահանջարկը աճել է, հատկապես Չինաստանում: Ինչպես նշել են ընկերությունից, հաշվի առնելով դրական դինամիկան, 2017թ. սպասվում է աճ: «2017թ. ընկերությունը կգործարկի բազմաթիվ նոր արտադրանքներ»,- ասվում է Swatch-ի հաղորդագրության մեջ:

Swatch Group-ը հիմնադրվել է 1983թ., այն զբաղվում է ժամացույցների և զարդերի դիզայնով, արտադրությամբ և վաճառքով:
Խմբին է պատկանում ժամացույցների 18 բրենդ, ներառյալ՝ նույնանուն, գնային միջին կատեգորիայի պատկանող Swatch բրենդը, ինչպես նաև Longines, Tissot և Omega լյուքսային բրենդները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: