Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Sunday Times-ը հրապարակել է ամենահարուստ բրիտանացիների վարկանշային աղյուսակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:45 , 10 Մայիս 2017

Համաձայն Sunday Times-ի՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ամենամյա վարկանշային աղյուսակի՝ այն գլխավորում են Հնդկաստանից եղբայրներ Շրի և Գոպի Ինդուջաները՝ 21 միլիարդ դոլար կարողությամբ:

Երկուսն էլ վերահսկում են խոշորագույն ֆինանսաարդյունաբերական Hinduja Group խումբը:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է օդեսացի 59-ամյա Լեոնիդ Բլավատնիկը (20.7 միլիարդ դոլար):

Լեոնիդ Բլավատնիկն ունի ամերիկյան քաղաքացիություն: Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտում ուսման տարիներին նրա կուրսընկերն էր 60-ամյա ռուս ձեռնարկատեր Վիկտոր Վեկսելբերգը, ով ծագումով դարձյալ ուկրաինացի է:

3-րդ հորիզոնականը Sunday Times-ը հատկացրել է Դևիդ և Սայմոն Ռուբեններին, որոնք ունեն 18.1 մլրդ դոլար:

Ուզբեկական ծագմամբ ռուս բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև երգչուհի Ադելը, «Հարրի Փոթեր» գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգն ու «Չելսի» ակումբի սեփականատեր, 50-ամյա Ռոման Աբրամովիչը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել