Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Singapore Airlines-ն ընդդեմ Virgin Group-ի. Հատված «200 բիզնես գաղտնիքներ» գրքից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

13:29 , 01 Ապրիլ 2018

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան էջում մի հատված է ներկայացրել իր նոր՝ «200 բիզնես գաղտնիքներ» գրքից։ Պատմությունը համառոտ է ներկայացված, բայց հետաքրքիր է։

* * *

1999 թվականին ավստրալացի Բրետ Գոդֆրին Ռիչարդ Բրենսոնին է ներկայացնում մի բիզնես պլան, ըստ որի Ավստրալիայում չկար լոուքոսթեր, կամ այլ կերպ ասած՝ բյուջետային ավիաընկերություն և այդ շուկան բաց է, ինչու՞ չմտնել։ Բրենսոնին գրավում է միտքը և որոշում է 10 մլն ավստրալական դոլար ներդնել ու մտնել Ավստրալիայի և Օվկիանիայի ավիաշուկա։ Բրետին հանձնարարում է հավաքել թիմը, ինքնաթիռները, կազմել օն-լայն տոմսերը վաճառելու կայքը և անվանում են Virgin Blue։ Համեմատության համար նշեմ, որ բյուջետային JetBlue-ն սկսելու համար ներդրվել է 120 մլն դոլար։

Ավստրալիայում ընդամենը 2 ավիաընկերություն կային Ansett-ն ու Qantas-ը, որոնք բյուջետային չէին, իսկ Ansett-ը պատկանում էր Singapore Airlines-ին։ Գործարքը գաղտնի էր, այսինքն մինչև ավիաընկերությունը բացելը ոչ ոք չպիտի իմանար դրա մասին։ Եվ 1999 թվականի նոյեմբերի 30-ին Բրետը հայտարարում է նոր ավիաընկերության մասին և ավիաշուկային գցում խառնաշփոթի մեջ։ Qantas-ի բաժնետոմսերը միանգամից 2 տոկոսով ընկնում են, իսկ Ansett-ի տոմսերի վաճառքը զգալիորեն կրճատվում է, քանի որ Բրիսբենից Սիդնեյի տոմսը Բրենսոնը կարողանում է առաջարկել ոչ թե 150, այլ 100 դոլար։ Ցածր գնով Բրենսոնն արդեն իսկ հարվածեց մրցակիցներին։

Մյուս մրցակցային առավելությունն այն էր, որ Բրենսոնը վաճառում էր ինտերնետով, իսկ մրցակիցները՝ իրենց վաճառակետերով և բնական է մարդկանց ավելի հարմար էր ինտերնետով պատվիրել և ավելի էժան գներով։

Երրորդ առավելությունն էլ նոր ինքնաթիռներն էին, արագությունն ու հոյակապ անձնակազմը։

Առաջին տարում իսկ Բրենսոնին ու Բրետին հաջողվում է գրավել շուկայի 30%-ը։ Հաշվետվությունից հետո Բրենսոնին է զանգահարում Singapore Airlines-ի տնօրեն Սի Կեյ Չոնգն ու Բրենսոնին առաջարկում վաճառել ընկերությունը 250 մլն ավստրալական դոլարով։

– Լավ մտածիր, Ռիչարդ,- ասում է Չոնգը, -10 մլն ներդրել ես, 25 անգամ շատ քեզ եմ տալու, միայն թե վաճառիր այդ գրողի տարած Virgin Blue-ն, եթե հանկարծ չվաճառես, ապա խելագար մեծ թվեր ենք ներդնելու Ansett-ում՝ գնելով նոր ինքնաթիռներ, թարմացնենք անձնակազմն ու դուրս մղենք Virgin Blue-ն մրցակցությունից։ Բայց պատասխանն ինձ պիտի ասես մինչև վաղն առավոտյան, ժամանակ չկա, մտածի՛ր։

Բրենսոնը տանջվում էր, քանի որ Չոնգն իր գործընկերներն էր (Virgin Atlantic—ի բաժնետոմսերի 49%-ը պատկանում էր Singapore Airlines-ին)։ Բրետն ու Բրենսոնը հյուրանոցում համար են վերցնում ու սկսում են մտածել։ Մի կողմից խելագար ներդրում էր, 10 մլն ներդնել, 250 մլն ստանալ, բայց մյուս կողմից էլ մեծ հեռանկարներ էին, նոր ինքնաթիռներ, թիմ ու հետաքրքիր մրցակցություն։ Բիզնեսի ամենածանր պահերից մեկն էր, պետք է որոշում կայացնել, կամ այո, կամ էլ ոչ։ Այդ պահին ֆաքսով գալիս է 250 մլն դոլարի չեք և Բրենսոնն էլ ավելի է մոլորվում, չեքը ձեռքին այս ու այն կողմ էր քայլում։ Բրենսոնը զանգահարում է Lloyds բանկ և իր մենեջերից ճշտում, թե ինչպես են իրենց մյուս բիզնեսների վիճակները։ Մենեջերն ասում է, որ ամեն ինչ նորմալ է և նրանք պատրաստ են ցանկացած պահին ֆինանսապես աջակցել և խնդիր չկա։

Բրենսոնը հանգստանում է, քանի որ ինչ էլ լիներ, ֆինանսական աջակցություն կար։ Հետո սկսում են վերլուծել Ansett-ի հնարավորությունները՝ ինքնաթիռները հին էին, տոմսերը քիչ էին վաճառվում, 10 մլն թռիչքը սպասարկում էին 16 հազ անձնակազմով, այնինչ 15 մլն թռիչքը Virgin Blue—ն սպասարկում էր 4 հազ անձնակազմով։ Ինչքան էլ գումար ներդրվել, միևնույնն է, դժվար կլիներ հաղթել Virgin Blue-ին։

– Չոնգը խելացի մարդ է,- ասում է Բրենսոնը,- Նա դժվար միլիոններ կդնի Ansett-ի նման փոսում։ Ուղղակի նրան պետք է մեզ հանել շուկայից ու վերջ, իսկ մենք ահագին աշխատանք ենք կատարել, պատրաստ ենք մրցակցության։ Որոշումը կայացված էր։

Հաջորդ առավոտյան Պրես կոնֆերանսի ժամանակ բոլորը լարված էին՝ բրոքերները, բորսաները, երկու ավիաընկերությունների աշխատակիցները, լրագրողները և սպասում էին Բրենսոնի ելույթին։ Երբ Բրենսոնը կանգնում է, բոլորը լռում են․

– Բարի առավոտ բոլորիդ, ես ունեմ մեկ վատ ու մեկ լավ նորություն։ Լավ նորությունն այն է, որ այս պահին իմ ձեռքին կա 250 մլն դոլարի չեք ու բարձրացնում է ձեռքը։ Իսկ վատն էլ այն է, որ ես վերադառնում եմ Անգլիա և Ավստրալիայում անց կացրած ժամանակը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Դժվար է իրականում հրաժարվել նման առաջարկից։

Ու այդ պահին Բրենսոնը հուզմունքից էլ չի կարողանում խոսել և մոռանում է տեքստը։ Associated Press -ի լրագրողը դուրս է գալիս միանգամից դուրս, որ առաջինը ներկայացնի լուրը, Virgin Blue-ի աշխատակիցները արտասվում էին, Բրետը շփոթված նայում էր Բրենսոնին։ Ընդամենը մի քանի վայրկյան հետո Բրենսոնը գոռում է․

– Կատա~կ։

Ու պատռում է չեքը մի քանի մասերի և շպրտում օդ։
– Մենք ոչ ոքի չենք վաճառելու մեր երեխային, ինչ էլ ուզում է լինի, ուռաաաա,- շարունակում է Բրենսոնը։

Associated Press -ի լրագրողը սարսափահար ներս է մտնում ու գռում Բրենսոնի վրա․
– Քո հիմար կատակի պատճառով քիչ էր մնում կորցնեի աշխատանքս։

Հաջորդ օրն Ավստրալիայի պատմության սև օրերից մեկն էր, իսկ հաջորդ հարվածը ստանալու էր Qantas-ը։

Հատված «200 բիզնես գաղտնիքներ» գրքից

Կարդացեք նաև՝ Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են որոշ բարերում և ակումբներում օգտագործում վերևի մասը լայն գարեջրի բաժակներ (նկար)

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն բաժակները, որոնց վերևի մասը լայն են, ստիպում են մարդկանց ըմպելիքն ավելի արագ խմել

Forbes-ը հոդված է հրապարակել հայկական կոնյակի մասին

«Բացահայտելով հայկական բրենդիի աշխարհը» (Exploring The World Of Armenian Brandy)

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. Araratnews.am

ARARATnews.am-ի տեղեկություններով քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող Քինգ Բուրգերում