Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Siemens-ի փոխնախագահը կայցելի Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:07 , 31 Հուլիս 2019

Գերմանական «Սիմենս» կորպորացիայի կայուն զարգացման և քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը կմասնակցի Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: Այդ մասին նշված է միջոցառման «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիմենս»-ում և ընկերությունից դուրս կառավարման հարցերի խորհրդատվության ավելի քան 12-ամյա փորձ ունենալով՝ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը մշակել է ռազմավարություններ, որոնք ամբողջ աշխարհում խթան են հանդիսացել տարբեր ոլորտներում՝ սկսած տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն։ Ջենիի պրոֆեսիոնալ ուղղվածությունն ընդգրկում է ռեսուրսների և էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև կայուն զարգացման կառավարումը»,- նշված է հաղորդագրությունում:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։