Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

SHOPPING CARD. Անկանխիկ գնումների լավագույն առաջարկը Կոնվերս բանկից

Վերադարձ լուրերի բաժին

16:32 , 08 Նոյեմբեր 2017

Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում շուկայում եզակի վճարային քարտ՝ Shopping Card-ը:

«Shopping Card-ը Հայաստանում նմանը չունեցող վարկային քարտ է, որը հատուկ մշակվել է գնումների իրականացման համար և հաճախորդներին է տրամադրվում անվճար: Այն թույլ է տալիս Բանկի գործընկերային ցանցից գնել ցանկացած ապրանք՝ օգտվելով 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկային սահմանաչափի հնարավորությունից՝ գնումն իրականացնելով անկանխիկ եղանակով», – ասաց Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Գրիգորի Բաղդասարյանը:

Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 2 մլն ՀՀ դրամ է, առավելագույն ժամկետը՝ 36 ամիս:

«Վարկավորման որոշումը կայացվում է՝ հիմնվելով սքորինգի ավտոմատ համակարգի կողմից հաճախորդի անհատական տվյալների մշակման արդյունքում ստացված պատասխանի հիման վրա՝ 15 րոպեում:  Դրական որոշման կայացման դեպքում հաճախորդը անմիջապես  տեղում ստանում է պահանջվող ապրանքի ձեռքբերման համար անհրաժեշտ վարկային քարտը», – հավելեց Գ. Բաղդասարյանը:

Կոնվերս Բանկի գործընկերային ցանցում ներկայումս ընդգրկված են Էլդորադո, Կոալա, ԷՍ Կահույք և Բիանկի խանութները, և այդ ցանցը մշտապես ընդլայնվելու է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի կողմից լավագույնն է ճանաչվել երեք անվանակարգում

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի օրերս կայացած «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լավագոււյնն է ճանաչվել միանգամից երեք անվանակարգերում

ՓՄՁ-ների համար ՀԴՄ գներն այսօրվա գործող 160 000 դրամից կարող են իջեցվել 60 000 դրամի

Քննարկվել են ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների վերանայման և ՀԴՄ-ներին առնչվող այլ խնդիրներ