Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Schneider Electric-ը Հայաստանում տեխնոլոգիական արտադրություն կհիմնի

Վերադարձ լուրերի բաժին

14:44 , 19 Օգոստոս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» (Schneider Electric) ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ:

«Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր:

Նշենք, որ «Շնայդեր էլեկտրիկ»-ը հանդիսանում է էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների հետ կապված սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը։

Ընկերությունն ունի 170 հազարից ավելի աշխատող՝ աշխարհի տարբեր երկրներում։ Վաճառքի ծավալը 2014 թվականին կազմել է 25 մլրդ եվրո։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը. Նոր նշանակումներ բանկում

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով

ՎՏԲ Հայաստան բանկը նոր տնօրեն կունենա

Յուրի Գուսևը տեղափոխվում է ռուսաստանյան «Օտկրիտիե» բանկ