Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Samsung Galaxy S8-ի լուսանկարները հայտնվել են համացանցում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:18 , 27 Հունվար 2017

Samsung Galaxy S8 սմարթֆոնի լուսանկարները ու բնութագրիչները հայտնվել են համացանցում՝ դրա պաշտոնական շնորհանդեսից առաջ։
Դրանք VentureBeat կայքում հրապարակել է Էվանս Բլասը (@evleaks)։

Հաղորդվում է, որ սմարթֆոնն ունենալու է երկու վարկած՝ 5.8 դյույմանոց և 6.2 դյույմանոց անկյունագծով էկրաններով։ Երկու վարկածներն էլ հագեցած են լինելու Super AMOLED մատրիցայով և QHD թույլտվությամբ։

Սմարթֆոնի հիմնական տարբերակիչ առանձնահատկություններից մեկը կլինի Home կոճակի ֆիզիկական բացակայությունը: Հեռախոսը չի ունենա նաև կողային հատվածներում տեղադրված երկու սենսորային կոճակներ։

Ինչ վերաբերում է մատնահետքերի սքաներին, ապա այն տեղադրված է հետևի հատվածի պանելի վրա՝ տեսախցիկի օբյեկտիվից աջ ընկած հատվածում։

Սմարթֆոնը համալրված կլինի 12 և 8 մեգապիքսելանոց առջևի և հետևի տեսախցիկներով, 4 Գբ օպերատիվ և 64 Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտով։
Նշվում է, որ նորույթը կստանա նոր Bixby ասիստենտ, որը նախնական տեղեկություններով, պետք է «խելացի» լինի իր մրցակիցներ Siri-ից և Google Assistant-ից։

Սպասվում է, որ Samsung Galaxy S8-ի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 29-ին Նյու Յորքում։
Ենթադրվում է, որ սարքերի գինը կկազմի 799 և 899 եվրո համապատասխանաբար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: