Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Samsung Galaxy S8-ի դիսփլեյը ճանաչվել է լավագույնը շուկայում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:31 , 06 Ապրիլ 2017

Samsung Galaxy S8 նոր սմարթֆոնի դիսփլեյը DisplayMate-ի փորձագետները ճանաչել են լավագույնը ժամանակակից բջջային շուկայում: Այն առաջատար է գրեթե բոլոր չափանիշներով, ներառյալ չափերով, հայտնում է BGR-ը:

Հաղորդվում է, որ սմարթֆոնի էկրանն ապահովում է DCI-P3 գունավոր տիրույթի 113-տոկոսանոց ծածկույթ, ինչը ստանդարտ է բազմաթիվ թվային կինոթատրոնների համար: Բացի այդ՝ այն ապահովում է նաև sRGB և Rec.709 ստանդարտների 142-տոկոսանոց ծածկույթ:

Սմարթֆոնի էկրանի թույլտվությունը 2960х1440 պիքսել է: Նախորդի՝ Galaxy S7-ի համեմատ անկյունագիծը մեծացված է, սակայն, միևնույն ժամանակ, կորպուսը հարմարավետ է ձեռքով պահելու համար:

Բացի այդ՝ ֆլագմանը շուկայում առաջինն է, որ ունի Mobile HDR Premium հնարավորություն:

Ընկերության մասնագետները նշել են, որ սմարթֆոնը առանձնանում է դիսփլեյի առավելագույն վառ գույնով և ունի շատ բարձր կոնտրաստ:

Հայտնի է, որ սարքի գինը, անկախ շուկայից, կազմում է 720 դոլար/800 եվրո՝ փոքր մոդելի համար և 840 դոլար/900 եվրո՝ ավագի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը