Invalid username or password
Հարավկորեական Samsung ընկերությունից հեռացել են թոփ-մենեջերները։ Պատճառը երկրում կոռուպցիոն սկանդալն է, որը հանգեցրել է երկրի նախագահ Պան Կին Հեի իմփիչմենթին, հայտնում է BBC-ն։
Դատախազությունը խոստացել է մեղադրանքներ առաջադրել ընկերության փաստացի ղեկավար Լի Ժչե Ենին ու ևս 4 թոփ-մենեջերների, ինչից հետո իրենց պաշտոններից հեռացել է վերոնշյալ 4 մենեջերներից երեքը։
Նշենք, որ Լի Ժչե Ենը կալանավորվել է փետրվարի կեսին, սակայն պահպանում է իր պաշտոնը։ Հաղորդվում է նաև, որ Samsung-ը հայտարարել է ընկերության վերակազմավորման մասին, որի շրջանակում արդեն ձևափոխվել է ապագայի ռազմավարության գրասենյակը։
Այդ գրասենյակի աշխատակիցները մեղադրվում են հարավկորեացի պաշտոնյաներին կաշառելու մեջ։
Դիտումներ 1557
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: