Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Samsung-ի արժեքը բռնկվող սմարթֆոնների պատճառով 17 մլրդ դոլարով նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:02 , 12 Հոկտեմբեր 2016

Samsung Electronics Co ընկերության կապիտալիզացիան հոկտեմբերի 11-ին Կորեայի ֆոնդային բորսայում նվազել է 17 մլրդ դոլարով։ Ներդրողները նման կերպ են արձագանքել ընկերության պաշտոնական հայտարարությունը, որում նշվում էր Galaxy Note 7 սարքավորման վաճառքի և արտադրության ամբողջական դադարեցման մասին։

Նույն օրն ավելի վաղ Samsung Electronics-ը դիմել էր իր գործընկերներին՝ խնդրելով դադարեցնել Galaxy Note 7-ի վաճառքը։ Դա տեղի էր ունեցել մի քանի դեպքերից հետո, երբ սարքն ինքն իրեն այրվել էր։ Այն մարդկանց, ովքեր արդեն ձեռք են բերել Galaxy Note 7, ընկերությունը խորհուրդ  տվել անջատել և զերծ մնալ օգտագործելուց։

Նշվում է նաև, որ ընկերությունը պատրաստվում է մանրամասն հետաքննություն անցկացնել սարքավորումների այրման կապակցությամբ՝ ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի (Consumer Product Safety Commission) և Կորեայի տեխնոլոգիական ստանդարտների գործակալության հետ համատեղ։

Իսկ սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին հայտնի էր դարձել նախորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին։

Օգոստոսին վաճառքի հանված սմարթֆոնների խմբաքանակը հետ էր կանչվել պայթող մարտկոցների պատճառով։ Ընկերությունն ընդունել էր խնդրի առկայությունը և հետ էր կանչել ավելի քան 2.5 միլիոն հատ վաճառված սմարթֆոն։

Սեպտեմբերի 2-ին Samsung-ը հայտարարեց, որ սարքավորումները լրացուցիչ թեստավորում պետք է անցնեն՝ որակի ստուգման նպատակով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։