Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Samsung-ը հայտնել է Galaxy Note 7-ի բռնկումների պատճառը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:52 , 23 Հունվար 2017

Հարավկորեական Samsung ընկերությունը հունվարի 23-ին ներկայացրել է Galaxy Note 7 սմարթֆոնների այրման բազմաթիվ դեպքերի հետաքննության արդյունքները, հայտնում է BBC News-ը։

Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, նման խափանումների պատճառ են դարձել մարտկոցները, որոնք խնդիրներ են ունեցել կոնստրուկցիայում։

Հայտնի է, որ մարտկոցները, որոնցով կոմպեքտավորվել են սմարթֆոնները, արտադրել են տարբեր ընկերություններ։
Սարքերի մի մասը հագեցվել է Samsung SDI մարտկոցներով, իսկ մյուս մասը՝ երկրորդ մատակակարի՝ Amperex Technology Ltd-ի կողմից։ Ընդ որում՝ երկուսի մարտկոցներն էլ ունեցել են թերություններ։

Առաջին մարտկոցները մատակարարվել են թերություններ ունեցող բացասական էլեկտրոդներով, երկրորդները վնասվել են արտադրության ընթացքում՝ ուլտրաձայնային զոդման ժամանակ վնասվել է դրական էլեկտրոդը։

Ներկայումս Samsung-ը ստեղծել է մարտկոցների ոլորտում խորհրդատուների և փորձագետների խումբ՝ Battery Advisory Group։Նրանք, իրենց հերթին, մշակել են մարտկոցների 8-աստիճանի թեսթավորում սմարթֆոնների ու այլ բջջային սարքերի համար։ Հետագայում թեսթավորումը կօգնի խուսափել տհաճ դեպքերից։
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերին Samsung-ը հայտարարեց մարտկոցների խնդիրների հետևանքով Galaxy Note 7-ի վաճառքների կասեցման ու զանգվածային հետկանչման մասին, որոնք կարող էին պայթել։

Ավելի ուշ ընկերությունը հայտարարեց տվյալ մոդելի սմարթֆոնների ամբողջական հետկանչման և դրանց արտադրության դադարեցման մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: