Invalid username or password
2020 թ. հունվարի 14-ին RyanAir իռլանդական ավիաընկերությունն առաջին թիռչքն իրականացրեց Միլանից Երևան: Դեպի Հայաստանի մայրաքաղաք լոուքոստերի առաջին ուղևորներին հարազատներից և ընկերներից բացի Զվարթնոց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի վարչությունների ղեկավարները:
Եվրոպական ամենամեծ՝ RyanAir իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրեց հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ: Մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: RyanAir ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:
Տեսանյութը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Դիտումներ 328
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: