Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ryanair-ը դադարեցրեց դեպի Իտալիա չվերթները

Վերադարձ լուրերի բաժին

19:43 , 10 Մարտ 2020

Մարտի 10-ին Ryanair- ը հայտարարել է դեպի Իտալիա եւ Իտալիայից բոլոր չվերթերը չեղարկելու մասին՝ հաշվի առնելով Covid-19 վիրուսի տարածումը կանխարգելելու Իտալիայի կառավարության որոշումը: Մարտի 11–ից կդադարեցվեն բոլոր ներքին չվերթերը, իսկ 13–ից՝ նաեւ միջազգայինները։ Այն ուղեւորները, որոնք ձեռք են բերել ավիատոմսեր, կարող են օգտվել թռիչքից առաջիկա 12 ամսվա ընթացքում։ Չեղարկվող չվերթերի մասին բոլոր ուղեւորները ծանուցում են ստանում փոստով կամ սմս հաղորդագրությամբ։ Ryanair- ը շարունակում է պահպանել ԱՀԿ կանոնները։ Ակնկալվում է, որ չվերթերը կվերսկսվեն ապրիլի 8–ից։ Այսօր Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չեն արձանագրվել:
Ryanair Armenia, EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։