Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ryanair ընկերությունը գալիս է Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

14:16 , 16 Հոկտեմբեր 2019

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը նախատեսում է 20 միլիոն դոլարի ներդրում կատարել Գյումրիում՝ օդանավակայանի զարգացման գործում: Այդ մասին հայտարարեց ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն՝ հայտարարելով եվրոպական նոր՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա: Այն չվերթներ կիրականացնի դեպի Երևան և Գյումրի՝ ամեն տարի ավելացնելով չվերթների հաճախականությունը: «Ընկերությունը մեծ օգուտ կբերի երկրին՝ նոր ուղղություններով և շատ զբոսաշրջիկներով: Հայաստանցիները տարբեր ուղղություններով ու էժան ավիատոմսերով շրջագայելու հնարավորություն կունենան: Կարևոր է, որ Գյումրիի օդանավակայանը զարգանա, քանի որ ՀՀ կառավարությունը ևս հետաքրքրված է դրանում: Ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթները, այնտեղ պատրաստ կլինի նոր ժամանման սրահը, որտեղ հնարավոր կլինի նոր չվերթներ ընդունել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Վենդեն:

RyanAir-ի մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Մեմինգենի հետ կկապվի մարտի վերջից:

«Մեր ընկերությունն ամենամեծն է Եվրոպայում: Ունենք ամենամեծ ցանցը: Ոչ միայն մեգահանգույցներում ենք չվերթներ իրականացնում և մայրաքաղաքներում, այլ միավորում ենք շրջանները: Մեզ համար կոմերցիոն շահից բացի, կարևոր է նաև ինտեգրումը: Ունենք 86 բազավորման կետեր: Այն հնարավորություն է տալիս Հայաստանը կապել այդ կենտրոնների՝ քաղաքների հետ: Վերջերս բացել ենք բազավորման կետեր Մարսելում, Թուլուզում և Բորդոյում, որտեղ շատ հայեր են բնակվում: Հաջորդ տարի նոր ուղղություններից են լինելու Վրաստանը, Լիբանանը: Սպասարկում ենք 152 միլիոն հաճախորդի, հաջորդ տարիներին ցանկանում ենք այդ թիվը հասցնել 200 միլիոնի: Ryanair ընկերությունների խումբը բաղկացած է չորս ավիաընկերությունից՝ 500 ինքնաթիռով: Չվերթներն իրականացնում ենք 234 օդանավայականների միջոցով այնպիսի ցածր գներով, որոնց հետ ոչ ոք չի կարող մրցակցել»,-նշեց Դեյվիդ Օ՛Բրայանը: Հայաստանը դառնում է ավիաընկերության 40-րդ երկիրը: Ավիաընկերության տոմսի ամենացածր արժեքը 4.99 եվրո է, իսկ միջին գինը տարբեր ուղղություններով՝ 35 եվրո:

Երևանից շաբաթական երկու անգամ յուրաքանչյուր ուղղությամբ կիրականացվեն չվերթները, սակայն հետագայում դրանք կավելանան: Ընկերությունը չի բավարարվելու շաբաթական վեց չվերթով: Տոմսերը կսկսեն վաճառվել այսօրվանից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: