Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Rolls-Royce-ը միլիարդավոր դոլարների հասնող ռեկորդային վնաս է կրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:03 , 16 Փետրվար 2017

Բրիտանական մեքենաշինական Rolls-Royce կոնցեռնը 2016թ. ստացել է 4.6 մլրդ ֆունտ-սթեռլինգի վնաս (5.7 մլրդ դոլար) մինչ հարկերի վճարումը։

Rolls-Royce-ը վնասներ է կրել բրիտանական ֆունտի փոխարժեքի անկումից Brexit-ից հետո, քանի որ ավիացիոն բիզնեսում գործարքների մեծ մասը կնքվում է դոլարով։
Փոխարժեքի փոփոխության հետևանքով ընկերությունը պայմանագրերով կորցրել է 4.4 մլրդ ֆունտ սթեռլինգ։

Ներդրողները հասկացել են, որ ընկերության համար վատագույնն արդեն հետևում է։ Վերլուծաբանները ուշադրություն են հրավիրել Rolls-Royce-ի բիզնեսի բարդ բնույթի վրա։ Այն ունի 30 մլրդ ֆունտ սթեռլինգի չափով «անվտանգության բարձիկներ», որը պետք է ապահովի Rolls-Royce-ին արժութային տատանումներից։

Երբ ընկերությունը հայտարարեց, որ 671 մլն ֆունտ սթեռլինգ կվճարի կոռուպցիոն պահանջների կարգավորման համար, ընկերության բաժնետոմսերը ոչ թե էժանացան, այլ թանկացան 6%-ով։
Նշենք, որ Եվրոպայում ավիացիոն շարժիչների խոշորագույն արտադրողը ներքաշված էր կոռուպցիոն սկանդալի մեջ։

Ընկերությանը մեղադրել էին կոռուպցիայի մեջ, մասնավորապես նրանում, որ այն կաշառքի դիմաց ստացել է պայմանագրեր աշխարհի 12 երկրներում։

Ընկերությունը համաձայնել էր վճարել 671 մլն ֆունտ սթեռլինգ (838 մլն դոլար), որպեսզի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ կարգավորի հակակոռուպցիոն գործը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ