Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Rolls-Royce-ը ավելի քան 800 մլն դոլարով կտուգանվի կոռուպցիոն գործի շրջանակում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:54 , 17 Հունվար 2017

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական կոնցեռնը համաձայնել է 671 մլն ֆունտ-սթեռլինգ վճարել (մոտ 810 մլն դոլար) Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի կարգավորողներին կոռուպցիոն գործի կարգավորման շրջանակում։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, Rolls-Royce-ը նախնական համաձայնության է եկել Խոշոր խարդախությունների դեմ պայքարի բրիտանական ծառայության (SFO), ԱՄՆ արդարադատության նախարարության և Բրազիլիայի դաշնային դատախազության հետ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ խոսքը «որոշ օտարերկրյա շուկաներում միջնորդների մասնակցությամբ կաշառման ու կոռուպցիայի» դեպքերի մասին է։
Մեծ Բրիտանիան Rolls-Royce-ի դեմ հետաքննություն էր սկսել 2012թ.։ 2 տարի անց հոլդինգի նկատմամբ կոռուպցիայի կասկածանքով ստուգումեր էին նախաձեռնել ԱՄՆ-ն ու Բրազիլիան։

SFO-ն կստանա ավելի քան 497 մլն ֆունտ-սթեռլինգ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ շուրջ 170 մլն դոլար, Բրազիլիայի դատախազությունը՝ շուրջ 25.6 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»:

Մեծ Բրիտանիայում միայնության նախարար են նշանակել

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը այդ պաշտոնը հաստատել է այս տարվա հունվարի 17-ին