Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Rest-Hotel Expo 2018-ում Յունիբանկը ներկայացրեց տուրիզմի ոլորտի համար նախատեսված վարկերը

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 04 Հունիս 2018

Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար: Հատուկ ուղղվածություն ունեցող վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային բնույթի և յուրահատկությունների վրա` հնարավորություն ընձեռելով ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակներում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր մինչև 90 ամիս մարման ժամկետով և 10.5% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում:

Ձեռնարկությունների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացման նպատակով KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որը նախատեսված է էներգածախսերի կրճատման և օպտիմիզացման համար: Վարկի ժամկետը կազմում է մինչև 5 տարի, գումարը` մինչև 500 մլն ՀՀ դրամ:

Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի` տրամադրման պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական և ապահովագրական ծախսերի: Շահավետ պայմանները, մարման ճկուն ժամանակացույցը և վաղաժամկետ մարման հնարավորությունը բարձրացնում են վարկային միջոցների հասանելիությունը մեծ թվով ձեռնարկատերերի համար: Անգրավ վարկերի ուսումնասիրման գործընթացը բանկում ավտոմատացված է և իրականացվում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով:

Հաշվի առնելով հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունները, Յունիբանկում կարելի է նաև ձևակերպել վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ` աշխարհի ցանկացած կետում օպերատիվ վճարումներ կատարելու համար:

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր արդյունավետությամբ և ապահովում են ձեռնարկությունների հետագա զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր գործընկերների հետ համագործակցություն հաստատելու և բիզնեսին մեր վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար, – նշեց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին:

ԿԲ նախագահն այցելել է Պրահա

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: