Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Reddit սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյան՝ Սերենա Ուիլյամսի ամենաաղքատ փեսացուն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

11:37 , 13 Հունվար 2017

Մեր հայրենակից, սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով դեռ 2012թ. հայտնվել էր նաև Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին, աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի սրտի ու ձեռքի նախորդ հավակնորդների ցանկում ամենահարուստ տղամարդը չէ, սակայն 35-ամյա աստղը ակնհայտորեն երջանիկ է նրա հետ, գրում է ամերիկյան Inquisitr պարբերականը։

«33-ամյա Ալեքսիս Օհանյանը, հնարավոր է, ամենաաղքատ ու ավելի քիչ հայտնի մարդկանցից է, ով սիրավեպ է ունեցել Սերենա Ուիլյամսի հետ, սակայն նա միայն է, որի հետ թենիսիստուհին որոշեց ամուսնանալ»,- գրում է պարբերականը։

Inquisitr-ը հրապարակել է Օհանյան-Ուիլյամս զույգի համատեղ լուսանկարը, որն արվել է Նոր Զելանդիայում նշանադրությունից հետո։ Լուսանկարում երևում է թենիսիստուհու նշանադրության մատանին։

Forbes-ի տվյալով՝ աշխարհի թենիսի նախկին առաջին ռակետի եկամուտները, որը ներկայումս պատրաստվում է Ավստրալիայի թենիսի բաց առաջնությանը, 2016թ. գերազանցել է 28 մլն դոլարը։

Անցած տարի Ալեքսիս Օհանյանի Reddit կայքը գնահատվել է 4 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը