Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Raiffeisen Bank International-ը Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակը

Վերադարձ լուրերի բաժին

19:06 , 18 Մարտ 2021

Raiffeisen Bank International ավստրիական բանկը միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին շնորհել է «Որակի գերազանցություն 2020» (STP Quality Award) մրցանակը:

STP (Straight-Through Processing)-ը մրցանակը շնորհվում է միջազգային վճարային գործարքների ավտոմատացման և մշակման արագություն ապահովելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում Raiffeisen Bank International-ի վստահությունը և շնորհակալ ենք մեր աշխատանքի բարձր գնահատականի համար: Մենք կշարունակենք ամրապնդել Raiffeisen Bank International- ի հետ մեր համագործակցությունը, ինչպես նաև մեր հաճախորդների համար բարձրացնել միջազգային փոխանցուների մատչելիությունը», – նշում է Յունիբանկի թղթակցային հարաբերությունների զարգացման համակարգող Վահագն Ղազինյանը:

Յունիբանկը ձգտում է SWIFT փոխանցումները դարձնել առավելագույնս մատչելի բիզնեսի համար՝ իրականացնելով ակցիա, որի շրջանակներում կարելի է կատարել փոխանցումներ անվճար կամ իջեցված սակագնով:
«Առաջին տարին Յունիբանկի հետ» փաթեթը նախատեսված է այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար, որոնք կցանկանան իրենց շրջանառությունը տեղափոխել Յունիբանկ: Փաթեթը ներառում է երկու հաշվի բացում ՀՀ դրամով և արտարժույթով: Առաջին երեք ամսվա ընթացքում SWIFT փոխանցումները կիրականացվեն անվճար, այնուհետև՝ 9 ամսվա ընթացքում՝ 20% ցածր սակագնով: Փաթեթի արժեքը կազմում է 10 000 ՀՀ դրամ տարեկան:

«Լոյալ հաճախորդ» փաթեթը մշակված է հատուկ Յունիբանկի վարկառու հաճախորդների համար և ներառում է անվճար SWIFT փոխանցումներ: Հաճախորդներին տրամադրվում են անհատական փոխարժեքներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: