Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:49 , 21 Հունիս 2019

Երևի քչերը գիտեն, որ QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար։ Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե որքան արագ մարդիկ կվարժվեն մուտքագրելուն և ինչ արագության կհասնեն։ Երբ առաջին մեքենաների վրա հարակից երկու ստեղները արագ սեղմում էին, ապա տառերը կրող բազուկները հարվածում էին իրար եւ մեքենայի աշխատանքը խափանվում էր։ Որպեսզի այդպես չլիներ, արտադրողները բառերում բնական կերպով իրարից հետո եկող տառերը հնարավորինս հեռու տեղադրեցին, բաղաձայնները, որոնցից ամեն մեկը ավելի քիչ է կիրառվում, քան ձայնավորները, բերեցին դեպի կենտրոն, իսկ A, E և O ձայնավորները հեռացրեցին կենտրոնից, որպեսզի դրանց արագ մուտքագրելը դժվարանա։

Սակայն երբ մշակվում էր տպագրամեքենայի հայկական ստեղնաշարի տարբերակը, մեքենաները արդեն բարելավվել էին, եւ նման խնդիրները զգալիորեն նվազել էին (սակայն միեւնույն է՝ պատահում էին)։ Եւ այդ պատճառով տառերը շարվեցին այնպես, որպեսզի հայերեն բառերը հնարավորինս արագ մուտքագրվեն։ Ամենահաճախ հանդիպող տառերը բերված են կենտրոն, դասական ուղղագրությամբ բառավերջում հաճախ հանդիպող «եան», «եանի» հաջորդականությունը հենց այդպես էլ դրված է ստեղնաշարի ամենակենտրոնում։

Հետաքրքիրն այն է, որ դրա հետ մեկտեղ արեւմուտքում տպագրամեքենաների հայացումը արվում էր այն նույն «ֆոնետիկ» սկզբունքով, որով հիմա մենք ենք հիմնականում առաջնորդվում։ Դրանում կարելի է համոզվել, ուղղակի փնտրելով համացանցում «armenian typewriter» բառակապակցությունը։

Երբ հայաստանում առաջացավ հաշվիչ մեքենաների զանվածային ներկրում, արդեն հնարավորություն չկար դրանց վրա տպամեքենայի ստեղների շարվացքը դաճել։ Երիտասարդ ծրագրավորողները երբեք չէին առչվել տպամեքենաների հետ, եւ իրենց ավելի համար էր, ինչպես ժամանակին մեր արեւմտյան ազգակիցների համար, տառերը դարսել ըստ լատինական տառերի ձայնային նմանության։

Սակայն դարձավ խնդիր, քանի որ հենց իսկզբանե QWERTY շարվացքը անադրյունավետ է անգամ անգլերենի համար, եւ դրան գումարած՝ հայերենում տառերի օգտագործման հաճախականությունը զգալիորեն տարբերվում է անգլերենից։ Օրինակ՝ քանի՞ բառերում ենք մենք օգտագործում «Ֆ» տառը, որը հայտնվել է ամենակենտրոնում։ Այս ամենի հետեւանքով, ազգովի տանջվում ենք։ Էլ չեմ ասում, որ արեւմտահայի եւ արեւելահայի համար տարբեր հայերեն հնչունները տարբեր լատինական տառերի են մոտ, եւ այդ պատճառով, օրինակ, iOS-ի հայերեն տարբերակը շատ անսովոր է մեզ համար։

Իմ բոլոր համակարգիչների վրա տպագրամեքենայի շարվածք է օգտագործվում։ Այն առկա է Windows եւ Linux համակարգերում, եւ շատ հեշտ կարելի է գտնել MacOS-ի համար (ես իմս ինքս եմ ինձ համար ստեղծել, դրա համար նախատեսված ծրագրով)։ Միակ խնդիրը iOS-ն է, որի համար բոլոր տարբերակները ֆոնետիկ են։ Ստիպված էի իմ ուժերով ստեղծել հավելված, որը տալիս է տպագրամեքենայի շարվածքի հնարավորություն։

Գրառումը՝ Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։

Հայաստանը «Սու-30ՍՄ» կործանիչները կստանա ռուսաստանյան ներքին գներով. գործարքն իրականացվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում

Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու մասին , որոնք Հայաստանի զինված ուժերը պետք է ստանան 2020 թվականին