Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Qatar Airways-ի ինքնաթիռն ավարտել Է աշխարհում ամենաերկարատև ուղիղ թռիչքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:39 , 06 Փետրվար 2017

Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել Էր Քաթարի մայրաքաղաքից, վայրԷջք Է կատարել Նոր Զելանդիայի Օքլենդի օդանավակայանում՝ առաջին անգամ ավարտելով աշխարհում ամենաերկարատեւ ուղիղ առեւտրային թռիչքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald թերթի կայքը:
14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել Է 16 ժամ 15 րոպե: Հանդիպակաց քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող Է տեւել ավելի քան 18 ժամ:

Թռիչքն իրականացրել Է 259 նստատեղով Boeing 777-200 ինքնաթիռը: Ինչպես նշել Է հրատարակությունը, իր պատմական թռիչքի ժամանակ ինքնաթիռը եղել Է լեփլեցուն: Ինքնաթիռի անձնակազմը ներառել Է 4 օդաչուների եւ 15 ուղեկցորդների: Թռիչքի ժամանակ ուղեւորներին մատուցվել են ընդհանուր առմամբ 1,1 հազար գավաթ սուրճ եւ թեյ, ինչպես նաեւ երկու հազար սառն ըմպելիքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

LME. Գունավոր մետաղների գներ. 04-09-19

Գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար գները սահմանվել են:

Տոյոտան և Սուզուկին դաշինք են ստեղծում

Նպատակը նորարարարությունները միմյանց հետ կիսելն ու ավտոնոմ վարման շուկան զարգացնելն է:

Ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 18 մլրդ դոլար

Պատճառն Ամերիկայի առևտրային բորսաների տատանումներն են: