Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Qatar Airways-ը մտավ Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

15:33 , 16 Մայիս 2016

Qatar Airways ավիաընկերությունն այսօր առավոտյան առաջին թռիչքն է իրականացրել Դոհայից Երևան, և այդ ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվինը Հայաստան  ժամանել հենց այդ չվերթով։

Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Qatar Airways-ը շաբաթական 4 թռիչք կիրականացնի Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ և կկապի Հայաստանն աշխարհի 150-ից ավելի քաղաքների հետ։

3 ժամ տևողությամբ թռիչքը կիրականացվի A320 ինքնաթիռով։ Ուղևորները հնարավորություն կունենան օգտվել Business և Econom կարգի տոմսերից: Գները, ընկերության ներկայացուցչի խոսքով, մրցակցային են, և յուրաքանչյուր թռիչքի համար ուղևորին կառաջարկվի մինչև 30 գնային տարբերակ։

Ավիաընկերությունը նաև մինչև 48 տոննա բեռնափոխադրման հնարավորություն կընձեռի Երևանից Դոհա և դեպի այլ քաղաքներ։

Նշենք, որ Qatar Airways-ը Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և ունի 40 հազար աշխատակից աշխարհի տարբեր երկրներում։

 

                                                                                                                                                                      Լուսանկարը՝ Armenpress

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար: