Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 14 Նոյեմբեր 2017

Հայկական ալկոհոլային խմիչքները միասնական ազգային տաղավարով ներկայացվել են «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսին:

Կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակցության արդյունքում հայ արտադրողները գործարար կապեր հաստատելու և իրացման նոր շուկաներ գտնելու հնարավորություններ կունենան: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանի հետ:

Հայաստանն ինչպե՞ս է ներկայացված «Prօwine China 2017»-ին: Քանի ընկերություն է ներկայացված:

-Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայանում է ProWine-ում միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում 14.11.2017 «ProWine China»-ն հայկական խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը։ Առաջիկ 3 օրերի ընթացքում հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն այս հեղինակավոր ցուցահանդեսի այցելուներին:

prowine2

Ովքե՞ր են զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ո՞ւմ ջանքերով է կայացել ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը:

-Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչական աշխատանքները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Հիմնադրամների խնդրանքով, Հայաստանի ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու նպատակով ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն հայկական տաղավար այցելուներ ներգրավելու, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվությունը համապատասխան գործարար շրջանակներին փոխանցելու, չինարենի թարգմանիչներ տրամադրելու և այլնի հարցում:

Ինչո՞ւ ընտրվեց հենց այս ցուցահանդեսը, մասնակիցների ի՞նչ շրջանակ է այն ապահովում:

-«ProWine China»-ն չինական շուկայում գործող գինիների և ալկոհոլային խմիչքների առաջատար միջազգային ցուցահանդեսն է: Այն շատ արդյունավետ հարթակ է միջազգային արտադրողների և տեղական մատակարարների համար՝ հնարավորություններ ընձեռելով վերջիններիս ներկայացնելու իրենց արտադրանքը, ծանոթանալու չինական շուկային և հաստատելու գործարար կապեր: Նշեմ, որ նախորդ տարի այս ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 650 արտադրող 37 երկրներից: Իսկ այցելուների թիվը՝ բաղկացած ալկոհոլային խմիչքներ ներկրողներից, մատակարարներից, վաճառքով զբաղվողներից գերազանցել է 12000-ը:

prowine3

Հայկական ալկոհոլային խմիչքների համար ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս ցուցահանդեսին մասնակցությունը:

-«ProWine China»-ն հայկական ալկոհոլային խմիչքների համար կարող է դառնալ չինական շուկա մուտք գործելու դարպասը: Այս և նմանատիպ այլ ցուցահանդեսներին Հայաստանի շարունակական մասնակցությունը կբարձրացնի չինական շուկայում հայկական գինու, կոնյակի և այլ ալկոհոլային խմիչքների ճանաչելիությունը՝ այդպիսով խթանելով հայկական ալկոհոլային արտադրանքի առաջխաղացումը չինական՝ աշխարհում ամենաարագ տեմպերով զարգացող շուկայում: Վստահ եմ, որ մեր հայկական արտադրանքն այստեղ իրացվելու լուրջ ներուժ ունի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: