Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Privé ակումբ. Փո՞ղ, թե՞ վստահություն

Վերադարձ լուրերի բաժին

13:07 , 13 Դեկտեմբեր 2017

Եվ այսպես, հայաստանյան շուկայում արդեն 16 տարի գործող Յունիբանկը, որն անհատական բանկինգի (private banking) առաջին պիոներներից էր, կատարում է հերթական քայլը այս ուղղությամբ՝ ստեղծելով փակ ակումբ՝ VIP հաճախորդների համար։

Privé ակումբը Unibank Privé –ի տրամաբանական շարունակությունն է։

Մինչ առաջ անցնելը նախ մի քանի խոսքով ասենք, թե ինչ է անհատական (private) բանկինգը։ Այն ֆինանսական ծառայությունների համալիր է, որը բանկերը մատուցում են VIP հաճախորդներին։ Դա ենթադրում է նաև որոշակի գործառնություններ՝ ունևոր հաճախորդների գումարներով, որոնց նպատակն է պահպանել և ավելացնել հաճախորդի կարողությունը։ Private Banking-ը բանկային ծառայության առանձին տեսակ է, որն արտերկրում անվանում են նաև Wealth Management` հարստության կառավարում։

Private Banking-ից օգտվելու համար, սովորաբար, սահմանվում է որոշակի շեմ։ Այսինքն՝ հաճախորդը պետք է ներդնի որոշակի մեծությամբ ավանդ, որպեսզի կարողանա օգտվել ծառայությունից։ Այդ նվազագույն շեմը կարող է տատանվել մի քանի տասնյակ հազար դոլարից մինչև մի քանի միլիոն դոլար։

Նշենք, որ հայաստանյան բանկերից շատերն ունեն VIP հաճախորդներին սպասարկելու պրակտիկա: Յունիբանկն առաջարկում է private banking-ը որպես առանձին ծառայության տեսակ` Unibank Privé բրենդով: 2015 թվականի ապրիլից անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով Յունիբանկը բացեց նաև նոր մասնաճյուղ` Privé:

Ում համար է անհատական բանկինգի ծառայությունը

Եթե կարճ ձևակերպենք, private banking-ը նշանակում է արտոնյալ պայմանների և ծառայություններ հաճախորդին՝ բանկի նկատմամբ ցուցաբերված վստահության համար։ Իսկ վստահություն ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն միջոցները, որոնք հաճախորդը վստահում է բանկին ավանդի կամ ցպահանջ հաշվի միջոցով։

Օրինակ, «Unibank Privé»-ի հաճախորդ դառնալու նվազագույն շեմը 20 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդն է։

Այդ վստահության դիմաց հաճախորդները ստանում են արտոնություններ և լրացուցիչ ծառայություններ՝ արտոնյալ սակագների, տոկոսադրույքների, բոնուսային առաջարկների տեսքով ։ Սակայն անհատական բանկինգի ամենակարևոր բաղադրիչը, թերևս, հարստության կառավարումն է։

Ինչպես նշեցինք, Private Banking-ը շատ երկրներում կոչվում է նաև Wealth Management։ Դա նշանակում է, որ բանկը օգնում է իր հաճախորդներին՝ կառավարել միջոցները, մշակել ներդրումային ռազմավարություն, ապահովում է խորհրդատվություն և այլն։

Այս առումով Unibank Privé-ն իր հաճախորդներին առաջարկում է անհրաժեշտ ծառայությունների ամբողջական սպեկտր և խոստանում պահպանել և բազմապատկել հաճախորդի կապիտալը։

Իր VIP հաճախորդներին Յունիբանկը երաշխավորում է անհատական և ճկուն մոտեցում, ժամանակի խնայողություն, ցանկացած իրավիճակում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն, բարձրակարգ բանկային մասնագետների աշխատանք, մասնավոր կապիտալի կառավարման համաշխարհային փորձի կիրառում: Յուրաքանչյուր հաճախորդի համար նշանակվում է անհատական ֆինանսական մենեջեր, ով անմիջականորեն զբաղվում է հաճախորդի պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող ներդրումային ռազմավարության ստեղծմամբ:

Privé ակումբը

Յունիբանկը անհատական բանկինգի հենքի վրա ստեղծում է Privé ակումբը։ Ակումբի անդամները, բնականաբար, օգտվում են Unibank Privé-ի բոլոր առավելություններից, որոնց գումարվում են ևս մի քանիսը.

– ավանդների ձևակերպում բանկի սովորական բաժնետոմսերի արժեքի հնգապատիկի չափով` AMD-ով` գործող տարեկան տոկոսադրույք` +1.5%, USD-ով` +07% և EUR-ով` +0.5%,
– 1 տարի ժամկետով դեպոզիտար արկղի անվճար տրամադրում,
– Visa Infinite քարտի անվճար տրամադրում:

Սակայն սա դեռ ամենը չէ։ Privé ակումբի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել փակ թեմատիկ միջոցառումների՝ բանկի ղեկավարության հետ։ Այսինքն՝ բանկի թոփ-մենեջմենթի հետ քննարկել իրենց հետաքրքրող խնդիրները, ներկայացնել առաջարկներ կամ դիտողություններ, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և այլն։ Կարճ ասած՝ բանկը առավելագույնս մոտենում է հաճախորդին և ստացվում է բանկ-հաճախորդ թիմային աշխատանք։ Ակումբը, այսպիսով, ոչ թե ընդամենը մոդայիկ նորամուծություն է, այլ իրոք արդարացված և արդյունավետ հարթակ։

Սա էլ դեռ ամենը չէ։ Unibank Prive-ի հաճախորդները առաջիկայում կստանան իրենց հետաքրքրող և օգտակար ամսական տեսանյութեր, որի թեմատիկային և բովանդակության կազմմանը մասնակցելու են հենց իրենք՝ Privé ակումբի միջոցով։

Իսկ ովքե՞ր են լինելու Privé ակումբի անդամները։ Սա ամենահետաքրքիր կետերից մեկն է։ Privé ակումբի անդամ լինելու համար միայն մեծ ավանդ ունենալը բավարար չէ, պետք է ունենալ նաև Յունիբանկի բաժնետոմսեր։

Ո՞րն է սրա իմաստը։

Վստահությունը

Վստահությունը չի չափվում միայն այն գումարի մեծությամբ, որը հաճախորդը ներդնում է որպես ավանդ կամ դնում իր ընթացիկ հաշվին։ Ցանկացած ընկերության նկատմամբ վստահության մասին վկայող ամենակարևոր ցուցիչներից մեկն այսօր հանդիսանում է դրա թողարկած արժեթղթերի՝ պարտատոմսերի և բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը։ Հատկապես՝ սովորական բաժնետոմսերի նկատմամբ։

Ինչո՞ւ։ Որովհետև պարտատոմս գնողը գիտի, որ անկախ ընկերության շահույթից կամ վնասից՝ ֆիքսված ժամանակ անց ետ է ստանալու իր գումարն ու տոկոսները։

Իսկ սովորական բաժնետոմս ձեռք բերելով՝ մարդը դառնում է ընկերության իսկական բաժնետեր։ և կարող է ստանալ շահաբաժին։ Սովորական բաժնետոմս ձեռքբերողը վստահում է բանկի ղեկավարությանը, հավատում է, որ բանկը հաջողելու է և իր ձեռքբերած բաժնետոմսերի արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է։ Յունիբանկի Privé ակումբի անդամներն են հենց այս մարդիկ։ Նրանք, ովքեր վստահում են բանկին ու դառնում փոքր, բայց իրական բաժնետերեր։ Յունիբանկը կարող էր Privé ակումբի չափանիշ սահմանել, օրինակ, 100 մլն դրամի չափով ավանդը։ Սակայն այստեղ համարում են, որ վստահությունն ավելի կարևոր չափանիշ է, քան գումարի մեծությունը։

Միգուցե ոմանք հարցնեն՝ իսկ ինչպե՞ս դառնալ ընկերության բաժնետեր, մանավանդ Հայաստանում, որտեղ արժեթղթերի շուկան այնքան էլ զարգացած չէ։ Յունիբանկի դեպքում դա խնդիր չէ, քանի որ նրա բաժնետոմսերը ազատ շրջանառվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում։ Չմոռանանք՝ «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով բաժնետոմսերի տեղաբաշխում է իրականացրել, ցուցակել դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում և այսօր էլ Հայաստանի արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ է պետք հայկական բիզնեսներին՝ Ռուսաստանում և աշխարհում մրցունակ լինելու համար

Ի՞նչն է հայկական բիզնեսների ցածր մրցունակության պատճառը արտաքին շուկաներում

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում: