Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բեռնարդ Մեյդոֆ. ինչպես խաբել 1 միլիոն մարդու

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

11:32 , 29 Հուլիս 2015

Պատմության էջերում տեղ են գտնում ոչ միայն դրական, այլև բացասական կերպարները։ Այդ թվում՝ խաբեբաներն ու խարդախները։ Իհարկե, շարքային խաբեբաների մասին աշխարհը չի էլ իմանում։ Սակայն ի՞նչպես կարելի է չխոսել մի մարդու մասին, ով իր մեքենայությունների և ֆինանսական բուրգի շնորհիվ հաջողացրել է 65 միլիարդի վնաս պատճառել իրեն հավատացած մարդկանց։ Խոսքը վերաբերում է ամերիկացի երբեմնի ֆինանսական մագնատ Բեռնարդ Մեյդոֆին։

1960-ականներին նա հիմնադրեց  Madoff Investment Securities ընկերությունը, որը հետագայում պիտի ճանաչվեր վերջին տասնամյակի աշխարհի ամենախոշոր ֆինանսական բուրգը: Ընկերությունը օգտվել է իր հաճախորդների վստահությունից, իրականացրել կեղծ գործարքներ և «սեփական շահերի» համար օգտագործել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ տարբեր ընկերությունների ու հեջ-ֆոնդերի կողմից ներդրումների տեսքով ընկերությունում ի պահ տրված ֆինանսական միջոցները:

Ավելի քան կեսդարյա գործունեությունից հետո բուրգը փլուզվեց 2008 թվականին։ Դա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահն էր։ Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիք։ Ճգնաժամը լուրջ դժվարությունների առջև կանգնեցրեց Մեյդոֆին, և նա այլևս չէր կարողանում նոր ներդրողներ գտնել։ Իսկ նոր ներդրողները օդի պես պետք էին, որովհետև նրանց միջոցներով Մեյդոֆը պետք է վճարեր նախկին ներդրողների տոկոսները և մայր գումարները։

Ու երբ նախկին հաճախորդները փաստի առաջ կանգնեցին՝ չկարողանալով ետ ստանալ իրենց գումարները, ակնհայտ դարձավ, որ տեղի է ունեցել մեծ խարդախություն։ Նշենք, որ Madoff Investment Securities ընկերության գործողությունների արդյունքում տուժել է ավելի քան 1 մլն ֆիզիկական և իրավաբանական անձ:

Բուրգը կայծակնային արագությամբ փլվեց իսկ Մեյդոֆը դատապարտվեց 150 տարի ազատազրկման։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։