Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

PicsArt-ը 20 միլիոն դոլար է ստացել և թիրախավորել չինական ու ճապոնական շուկաները

Վերադարձ լուրերի բաժին

17:24 , 21 Ապրիլ 2016

Հայկական PicsArt  հավելվածը մտադիր է ընդլայնել իր բիզնեսը Չինաստանում և Ճապոնիայում՝  DCM Ventures և Siguler Guff & Company ընկերություններից ստացած 20 մլն դոլարի ֆինանսավորման շնորհիվ։

Այս մասին գրում է TechCrunch.com-ը՝ հիշեցնելով, որ մինչ այդ ընկերությունը 45 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում է ստացել Sequoia Capital Insight Venture Partners կազմակերպություններից։

Պարբերականը նշում է, որ PicsArt-ը դեռևս չի բացահայտում, թե քանի օգտատեր ունի Ասիայում, սակայն ընկերության գլխավոր մենեջեր Ուիլսոն Քրիգելը ասում է, որ այդտեղ (հատկապես Չինաստանում և Ճապոնիայում) տեսնում է օրգանական մեծ համայնք և օգտագործողների թվի աճ։

Ընկերությունը պլանավորում է տեղայնացնել ծառայությունը կոնկրետ շուկաների համար՝ ավելացնելով համապատասխան clip art-եր, տառատեսակներ և սթիքերներ։

Ճիշտ է, սմարթֆոն ունեցող ասիացիները արդեն իսկ ունեն ֆոտո խմբագրման համար նախատեսված հավելվածների մեծ ընտրություն, սակայն PicsArt-ը հույս ունի հաջողության հասնել իր օգտագործողների 75 միլիոնանոց բանակի շնորհիվ, ովքեր հավելվածի միջոցով նկարներ և ֆոտոներ են փոխանակում։ Ընկերությունն ավելացրել  է նոր գործիքներ,  որոնք թույլ են տալիս գտնել նույն ճաշակի տեր մարդկանց և ինտեգրել Flickr-ի ֆոտոները դեպի PicsArt:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։