Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Pic Pen Colorbook. Apple Store-ում նոր հայկական հավելված է հայտնվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:26 , 22 Փետրվար 2017

Փետրվարի 22-ից Apple Store-ում (https://itunes.apple.com/us/app/pic-pen-colorbook-educational-coloring-game/id1194705719?mt=)  նոր հայկական հավելված է հայտնվել՝ նախատեսված երեխաների համար։

Pic Pen Colorbook-ը հետաքրքրաշարժ խաղ-գունազարդում է։
Սթարթափի հեղինակների խոսքով՝ Pic Pen Colorbook-ը նմանատիպ հավելվածներից առանձնանում է գունազարդման բազմաթիվ գործիքներով և պրոֆեսիոնալ, էմոցիոնալ նկարներով։

Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհից, որոնցից յուրաքանչյուրում կա 24 նկար և 120 գույն։

Խաղն ստեղծողների խոսքով՝ հետագայում աշխարհները մշտապես կատարելագործվելու են, հայտնվելու են նորերը։

Pic Pen Colorbook-ի առավելություններից մեկը գունազարդման գործընթացի պարզությունն է, որի շնորհիվ դաշտերով առանձնացված գույները չեն խառնվում իրար։ Դա թույլ է տալիս հավելվածների օգտագործումը ավելի հաճելի ու հետաքրքիր դարձնել երեխաների համար։

Հատկանշական է, որ հավելվածի հեղինակները ոգեշնչվել են սեփական երեխաների համար հետաքրքիր ու օգտակար խաղ ստեղծելու գաղափարից։

Խաղն ստեղծողների խոսքով՝ Pic Pen Colorbook-ը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, սակայն թեսթերի արդյունքները վկայում են, որ խաղը հետաքրքրիր է նաև մինչև 10 տարեկաններին։

Հավելվածի յուրահատկությունն է նաև հատուկ երաժշտությունը, որը եզակի է յուրաքանչյուր թեմատիկ աշխարհի համար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: