Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Phoenix Advisors՝ Ռուբեն Վարդանյանի նոր ֆինանսական բիզնեսը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Success story

16:48 , 18 Օգոստոս 2015

Լուսանկարը՝ Kommersant.ru-ի

Մոսկովյան «Сколково» կառավարման դպրոցի հետազոտության համաձայն՝ հաջողակ ռուսաստանցի գործարարների միջին տարիքը 48 է։ Նրանք բոլորը 10-20 տարի անց պետք է իրենց բիզնեսը և կարողությունը ժառանգներին փոխանցեն, իսկ փոխանցման ձևակերպումների համար հատուկ  ծառայության կարիք են ունենալու։ «Խոսքը վերաբերում է ոչ միայն օլիգարխներին, այլ միջին մակարդակի գործարարներին։ Դրանք ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են», – ռուսական Forbes-ին պատմել է Ռուբեն Վարդանյանը։

2015 թվականի ամռան սկզբին նա հիմնադրել է Phoenix Advisors և Multifamily Office ընկերությունը։ Աշխատանքը համակարգում է «Ռենասանս կապիտալ»-ի նախկին ղեկավար Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների համար։

Phoenix Advisors-ի տնօրենի պաշտոնը Մերզլենկոն վստահել է իր նախկին գործընկերոջը՝  «Третий Рим» ընկերության ղեկավար Ալեքսեյ Ստանկևիչին, ում պարտականությունների մեջ է մտնում գործարքների և ակտիվների ստրուկտուրիզացիան և կապիտալի փոխանցման պլանավորումը։

Բիզնեսի կարևոր բաղադրիչներից է նաև պրոտեկտորատների ստեղծումը։ Պրոտեկտորը պետք է պաշտպանի ժառանգորդների շահերը ընտանեկան բիզնեսում (ընկերություններ, հիմնարամներ և այլն)։ Վարդանյանը պարզաբանում է, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է՝ ընտանեկան ակտիվները պաշտպանելու համար։

Բարձր մակարդակի վստահություն՝ պրոտեկտորի և հաճախորդի միջև

«Պրոտեկտորը, ըստ էության, անկախ միավոր է, որը հանդիսանում է բենեֆիցիարի շահերի ներկայացուցիչը և օժտված է որոշումների ընդունման վրա ազդող՝ վետոյի կամ այլ իրավունքներով»,— ասում է UFG Wealth Management ընկերության գործցընկեր Դմիտրի Կլենովը։ Վերջինիս խոսքերով՝ Ռուբեն Վարդանյանը փորձառու ֆինանսիստ է՝ լավ համբավով, այդ իսկ պատճառով, նրա կերպարը՝ որպես պրոտեկտոր, անշուշտ հետաքրքիր կլինի այն գործարարների համար, ովքեր նրան վստահում են։ Սակայն Կլենովը խորհուրդ է տալիս որպես պրոտեկտոր օգտագործել իրավաբանական անձի։

Paragon Advice Group ընկերության գործընկերԱլեքսանդր Զախարովը բացատրում է, որ կայացած ու ունևոր ռուսաստանցիների համար կարևոր է ակտիվների տիրապետման և վերահսկողության այնպիսի կառուցվածքի ստեղծումը, որի դեպքում ընկերությունների ղեկավար աշխատողների մոտ շահերի բախում չի առաջանա։

«Այդ իսկ պատճառով հետսովետական մտածելակերպ ունեցող մեծահարուստները հակված են ստեղծել անձնական կապիտալի կառավարման իրենց սեփական կառույցները, քան վստահել այդ գործը մասնավոր, անգամ շատ հայտնի միջազգային ընկերություններին», — կարծում է Զախարովը։

Phoenix Advisors-ը գործարարներին կօգնի մշակել ակտիվներին վերաբերող ռազմավարությունը և ժառանգորդների շրջանակը։ «Պատահում է, որ այդ շրջանակը չի սահմանափակվում ընտանիքի անդամներով։ Բացի այդ, գործարարները փոխանցում են ոչ միայն դրամական միջոցներ, այլ նաև ակտիվներ։ Մենք մասնակցում ենք որպես պրոտեկտորներ և համակարգում ենք գործընթացը. եթե անհրաժեշտ է, փորձագետներ ենք ներգրավում՝ ակտիվների իրացման և բարդ սխեմաների կառուցման համար,- ասում է Ստանկևիչը,- Ծառայությունների նման համալիր փաթեթ շուկայում դեռևս չկա»։

Phoenix Advisors-ը կարող է ինքը առաջարկել հաճախորդի ընկերությունում համակառավարիչի ծառայություններ, եթե հաճախորդը վստահում է Վարդանյանին և նրա թիմին։ Այլապես կարող է ներգրավել միջազգային խոշոր կառույցների, օրինակ՝ շվեյցարական բանկերի։ Մշակված մեխանիզմի դեպքում ժառանգորդները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց իրավունքների ստացմանը, իսկ Վարդանյնաի ներկայացուցիչները կարող են արագ մտնել տնօրենների խորհուրդ կամ կառավարման այլ մարմիններ՝ հաճախորդի շահերից ելնելով։

Վճարի չափը կախված կլինի ծառայության տեսակից։ Այն կարող է լինել ինչպես կոմիսիոն վճար՝ կառավարման համար, այնպես էլ աբոնենտային վճարի տարբերակով։

 

Ով կարող է դառնալ հաճախորդ

Ստանկևիչն ասում է, որ հաճախորդների ընտրությունը կատարվելու է հիմնական սեփականատիրոջ երաշխավորությամբ։ Առաջիկա 7 տարիների ընթացքում նրանց թիվը սահմանափակվելու է 100 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող 50 գործարարներով։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։