Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Pepsi-ի բողոքի հիման վրա Coca-Cola-ն տուգանվեց 50 մլն դրամով

Վերադարձ լուրերի բաժին

20:28 , 26 Փետրվար 2016

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած նիստում հրապարակվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Տեղեկացնենք, որ վարույթը հարուցվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության բողոքի հիման վրա: «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն մեղադրվում է գերիշխող դիրքի չարաշահման համար:

Խնդիրը կապված էր այն բողոքի հետ, որ  «Կոկա Կոլա» ՓԲԸ-ն  մուտքի խոչընդոտներ է ստեղծել մրցակից ընկերությունների համար: Մասնավորապես, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, ընկերությունը բազմաթիվ սննդի օբյեկտներին  պարտադրում է միայն «Կոկա-կոլա» վաճառել:

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը տեղեկացրել էր, որ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողները հրաժարվում են ձեռք բերել և իրենց հաճախորդներին վաճառել «Պեպսի–կոլա» ըմպելիքը:

Հանձնաժողովը պահանջել է, որպեսզի վերոնշյալ  տնտեսվարողները ներկայացնեն «Պեպսի կոլայի» իրացումից հրաժարվելու պատճառներն ու հիմնավորումները։ Վերջիններս հիմնավորել են, որ տարածքը սահմանափակ է, չեն կարող այլ ապրանք ևս իրացնել, և բացի այդ, սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի «Կոկա կոլան»:

Հանձնաժողովը այդ հիմնավորումները արժանահավատ չի համարել, քանի որ 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են «Պեպսի կոլայի»  ըմպելիքները, հետո  առանց որևէ պատճառաբանության հրաժարվել դրանցից: Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ «Կոկա-Կոլա» ՓԲԸ-ն որոշակի շահավետ պայմաններ է առաջարկում տնտեսվարողներին՝ միայն իր արտադրանքը իրացնելու պայմանով:

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»  ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար կիրառել  50 միլիոն դրամ տուգանք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: