Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլը հայտարարել է «Apple-ի դարաշրջանի» ավարտի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

21:23 , 15 Հունվար 2017

New York Times-ին տված հարցազրույցում հայտնի գործարար, վենչուրային ներդրող Փիթեր Թիլը հայտարարել է, որ Apple-ի դարաշրջանն ավարտվել է, քանի որ սմարթֆոնները սպառել են իրենց նորարարական ռեսուրսը: «Դա Թիմ Կուկի մեղքը չէ …»

Թիլը New York Times-ի թղթակցի հետ «Հաստատի՛ր կամ հերքի՛ր» խորագրի ներքո իրականացվող բլից հարցազրույցում, որի ժամանակ լրագրողը ասում է հիմնականում սադրիչ պնդումներ, իսկ դիմացինը պետք է համաձայնի վերջինիս պնդման հետ կամ հերքի այն: Պնդումներից մեկը վերաբերում էր Apple ընկերության գերիշխող դարաշրջանի ավարտին: «Ներկայումս մենք գիտենք, թե ինչ տեսք ունի սմարթֆոնը և ինչ է այն թույլ տալիս անել: Դա Թիմ Կուկի մեղքը չէ, սակայն դա այն ոլորտը չէ, որտեղ դեռևս կլինեն նորարարություններ»,- բացատրել է Թիլը:

Google-ի, գիշերազգեստների և Ցուկերբերգի մասին Փիթեր Թիլը հաստատել է լրագրողի ենթադրությունը այն մասին, որ Google ընկերությունը ուժեղ ազդեցություն է ունեցել կառավարությունում ԱՄՆ արդեն հեռացող նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: «Google-ն այնտեղ մեծ ազդեցություն ուներ, քան Exxon-ը (ամերիկյան նավթային ընկերություն, աշխարհում խոշորագույններից մեկը) Բուշ-43-ի ժամանակ (ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի անուններից մեկը)»,- ասել է Փիթեր Թիլը:

Բացի այդ՝ նա մեկնաբանել է պարբերականի ներկայացուցչի արտահայտությունը Մարկ Ցուկերբերգի և Facebook սոցցանցի մասին, որի ներդրողն է եղել 2004թ.: Թիլը կտրականապես հերքել է պնդումներն այն մասին, որ ինքը Ցուկերբերգի հետ ներդրումների մասին բանակցություններ է վարել գիշերազգեստ հագած, ինչպես նաև հաստատել է այն միտքը, որ Facebook-ի շուրջ դավադիր տեսությունների մի մասը չունի իրական հիմք: Բլից հարցազրույցի ավարտին Փիթեր Թիլը խոստովանել է, որ սիրում է օնլայն շախմատ խաղալ:

Փիթեր Թիլի բիզնեսը

Ծագումով գերմանացի Թիլը ամերիկացի գործարար է, որն առաջին հերթին հայտնի է PayPal վճարային ծառայության ստեղծմամբ: Ծառայության ստեղծման ժամանակ Թիլի գործընկերն էր Մաքս Լևչինը, սակայն, նրանցից բացի, ծառայության նախնական թիմում բավականաչափ թվով մարդիկ էին աշխատում, որոնք արդյունքում հայտնի դարձան IT-ոլորտում: Նրանց թվում էին Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, YouTube-ի համահիմնադիրներ Չադ Հերլին և Սթիվ Չենը և IT ոլորտի այլ մասնագետներ:

2004թ. Թիլը գնել էր Facebook-ի բաժնետոմսերի 10.2 %-ը՝ դառնալով նախագծի առաջին արտաքին ներդրողը: Ներկայումս նա ընկերության տնօրենների խորհրդի կազմում է, սակայն վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Թիլը խոստովանել է, որ եղել է փորձ՝ իրեն հեռացնել այդտեղից: «Դա խենթություն է, ես այնտեղ բոլորից երկար եմ մնացել՝ Ցուկերբերգից հետո»,- զայրացել է գործարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս հանդիպել CEO-ի (գլխավոր տնօրենի) հետ

Շատ են լինում դեպքեր, երբ վաճառքի մասնագետներն օրեր ու ամիսներ են ծախսում, որպեսզի տնօրենների հետ կարողանան հանդիպել։

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ: