Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

OURTEAMCLUB. հայկական ընկերությունը նորարական ծրագիր է առաջարկում՝ գործարարների համար

Վերադարձ լուրերի բաժին

11:23 , 31 Մայիս 2017

Հայաստանի ներդրումային էլեկտրոնային հարթակում՝ InvestmentProjects.am-ում վերջերս տեղ գտավ OURTEAMCLUB ծրագիրը։
Հեղինակներն այն ներկայացնում են որպես ժամանակակից աշխարհում պահանջված ներդրումային և նորարարական ծրագիր։

Ի՞նչ է «OURTEAMCLUB»-ը։

Այն վիրտուալ միջավայր է, որտեղ աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր մարդ, առանց բացառությունների, առցանց կկարողանա ազատ և լիարժեք օգտվել միջազգային ֆինանսական շուկայում առկա շահավետ առաջարկներից, կառուցել ամուր և հուսալի մարքեթինգային թիմ, սկսել և զարգացնել սեփական կայուն բիզնեսը, իրականացնել մի շարք նպատակներ և այլն:

Ընկերության գործունեության հիմնական ոլորտներն են`
– առևտուր միջազգային արտարժութային բորսայում՝ (տարեկան եկմ.՝ ≈30-35%),
– էլեկտրոնային (առցանց) վաճառքների իրականցում՝ (տարեկան եկմ.՝ ≈20-25%),
– միջազգային զեղչային համակարգի կիրառում՝ (տարեկան եկմ.՝ ≈5-25%):

Ներդրումային այս ծրագիրն առաջարկում է նորագույն ֆինանսական գործիքներ և լուծումներ, որոնք ստեղծվել են փորձառու մասնագետների կողմից՝ տասնյակ ամիսների աշխատանքի արդյունքում: Ընկերության ծառայությունների մատուցման հիմնական գործիքը լինելու է ցանցային մարքեթինգը:

«OURTEAMCLUB»-ի հիմնադիրները նշում են, որ ընկերությունն՝ իր տեսակով, եզակի է ամբողջ աշխարհում, այն օժտված է բացառիկ առավելություններով: Նրանք, դեռևս 2012 թվականից, զբաղվել են ցանցային գործունեությամբ, ստացած փորձն ու գիտելիքներն էլ ներդրել են ընկերության ստեղծման և զարգացման գործում:

Հատկանշական է նաև ընկերության տարբերանշանը՝ 5 թերթանի կանաչ քլովերը /Clover/. այն բարձրարժեք կերաբույս է և բնության մեջ հազվադեպ կարելի է հանդիպել հենց հինգ թերթանի Clover, որն, ըստ ավանդույթի, համարվում է հաջողության և առատության խորհրդանիշ:

«Ընկերությունն, ապահովելով ֆիքսված և ստաբիլ եկամուտներ, հնարավորություն է ընձեռում սեփական առևտրային հաշիվների միջոցով մասնակցել համաշխարհային արտարժույթային բորսաներում իրականացվող միլիոնավոր գործարքներին: Ֆինանսական այս հսկա շուկայում մասնակիցները եկամուտ են ստանում արտարժույթի, ապրանքահումքային ռեսուրսների առքի ու վաճառքի և գնի տարբերությունից»,- նշեցին ընկերության համահիմնադիրները:

Նորարարական մոտեցումն այս ոլորտում այն է, որ հատուկ «Dealing կենտրոն»-ը՝ ավտոմատացված համակարգերի միջոցով և նորագույն ռազմավարության շնորհիվ, իրականացնում ու ապահովում է դրամական միջոցների բարձր և կայուն աճ:

Անդրադառնալով էլեկտրոնային /առցանց կամ ուղիղ/ վաճառքներին՝ ընկերության ներկայացուցիչները նկատեցին, որ ցանցային տնտեսությունը մեր երկրում դեռևս գտնվում է սաղմնային վիճակում, իսկ զարգացած երկրներում դրա գրագետ օգտագործումից, գործարար միջավայրն հսկայական եկամուտներ է ստանում: Հետևաբար զարմանալի չէ, որ ցանցային ոլորտի զարգացումը «OURTEAMCLUB»-ի ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություններից մեկն է:

Բացի այդ, հատուկ, միմյանց փոխկապակցված փակ շղթայի միջոցով, ընկերությունը նպատակ ունի խթանել հենց հայկական արտադրության ապրանքների սպառումը` նպաստելով դրանց արտահանման աճին:

Հիմնադիրները մեկ այլ առավելության մասին էլ են նշում. կա հատուկ մշակված զեղչային համակարգ, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողի մոտ արդեն փաստացի վճարունակ հաճախորդ ուղղել: Վերջինն իր եկամուտների հիմնական մասը ստանում է արտարժույթային բորսայից` սեփական ազատ դրամական միջոցները կառավարման հանձնելով ընկերությանը:

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ընկերության գործունեության առաջին տարում ստեղծվելիք աշխատատեղերի թիվը 35 է, որից` հատկանշական է հատկապես այն փաստը, որ 7-10 աշխատատեղ կհատկացվի հենաշարժողական խնդիրներ ունեցողներին, որակավորման մակարդակը` միջին և բարձր: Օգտատերերի քանակն առաջին տարում նախատեսվում է՝ 3500-5000 մարդ, իսկ շրջանառության նախատեսվող չափը՝ 4.5 – 5 մլն ԱՄՆ դոլար:

Ընկերության գաղափարներն ու առաջարկները քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում:

Բացի այդ, ինչպես նշեցինք, ներդրումային այս ծրագիրը ներկայացված է ՀՀ ներդրումային էլեկտրոնային հարթակում:

Այսինքն՝ ծրագիրը բաց է հետաքրքրվողների և պոտենցիալ ներդրողների համար։ Ծրագրի հեղինակները գայթակղիչ շահութաբերություն են խոստանում պոտենցիալ ներդրողներին՝ հավաստիացնելով, որ «OURTEAMCLUB»-ի պոտենցիալն ու հնարավորությունները երկուստեք ճիշտ օգտագործելու դեպքում՝ ընկերությունն իր ներդրողի համար նախատեսում է ներքին շահութաբերության 70% ցուցանիշ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա

«ԵԼՔ»-ն առաջարկում է Հայաստանում դեղերի իրացումն ազատել ԱԱՀ-ից

Դա, ըստ նախաձեռնության հեղինակների, կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում և կհանգեցնի դեղերի էժանացման։