Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Osim Chaim կամ ինչպես են հրեաները «վայելում կյանքը»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 26 Հոկտեմբեր 2017

Քաղաքային սրճարան Թել Ավիվում։ Կեսօր։ Հարևան սեղանին նստած է տարեց մի զույգ՝ կին և տղամարդ։ Ամուսիններ չեն, ավելի հավանական է՝ հին ծանոթներ։ Սուրճ են խմում և անկաշկանդ զրուցում։ Հանկարծ հնչում է տղամարդու հեռախոսի ձայնը։ Զանգահարողը երևի հարցնում է՝ ինչո՞վ ես զբաղված։ Տղամարդը պատասխանում է՝ «օսիմ խաիմ» (osim chaim): Ասել է թե՝ վայելում եմ կյանքը։
Այս դրվագը նկարագրել է steemit.com-ի բլոգգերներից մեկը՝ նշելով, որ ինքն արդեն 40-ն անց էր, երբ իմացավ, որ սովորական թվացող «ինչո՞վ ես զբաղված» հարցին կարելի է պատասխանել «օսիմ խաիմ»:  Այդ արտահայտությունն առաջին անգամ  անգամ լսել է Իսրայելում։ Բառացի թարգմանվում է այսպես՝ կյանք եմ անում։ Իսկ ոչ բառացի՝ վայելում եմ կյանքը։
Օսիմ խաիմ։ Այսինքն՝ խնդիրներ չեմ լուծում, փող չեմ աշխատում, հարցերի պատասխաններ չեմ փնտրում, նպատակներ չեմ դնում և հասնում դրանց, չեմ նիհարում… Պարզապես այս պահին վայելում եմ կյանքը և վերջ։
Հեղինակը խոստովանում է, որ այդ արտահայտությունը գերել է իրեն և որոշել է ինքն էլ սովորել «օսիմ խաիմ» անել։

«Առաջին դասը ինձ տվեց կենդանիների խանութի տերը, երբ ես վաղ առավոտյան ցանկանում էն շանս համար կեր գնել։ Նա արդեն բացել էր իր խանութը, սակայն չէր հասցրել լրիվ արթնանալ, այդ իսկ պատճառով դանդաղ դասավորում էր ապրանքները։ Իսկ ես տարիներով մշակված մոսկովյան սովորությանս համաձայն՝ սկսեցի արագ-արագ բացատրել, թե ինչ է ինձ պետք, արագ և շտապ։

Ինձ պատասխանելու փոխարեն խանութի տերը բացեց վանդակը, այնտեղից հանեց փոքրիկ նապաստակին և դրեց ձեռքերիս մեջ։ Այդ պահին հասկացա՝ ինչ է osim chaim-ը։

Ժամանակը կարծես կանգ առաջ։ Ուզում էի ժամերով շոյել  նապաստակի փափուկ մորթին և հետևել վաճառողի անշտապ աշխատանքին։

Կամ, օրինակ, այսօր ես հստակ գիտեմ, թե որտեղ են պատրաստում Թել Ավիվի ամենահամեղ սուրճը։ Ոչ, համն այստեղ կապ չունի։ Պարզապես այդ վայրում հավաքվում է այնպիսի վառ հասարակություն՝ իրենց հիանալի շներով, որ այդ ամենին սուրճ խմելով հետևելը իսկական osim chaim է»:

Այնպես որ, դուք էլ կարող եք վայելել կյանքը՝ թեկուզ այս հոդվածը կարդալով։ Պարզապես ցանկանալ է պետք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար