Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Orange բրենդը ապրիլից այլևս չի լինի. նրան կփոխարինի Ucom-ը. Ինչ է սպասվում Orange-ի բաժանորդներին

Վերադարձ լուրերի բաժին

16:55 , 21 Մարտ 2016

Անցած տարվա կեսերից, երբ հաստատվեց, որ Orange Armenia-ն գնվում է հայկական Ucom-ի կողմից, շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե մինչև երբ Հայաստանում կպահպանվի Orange բրենդը, և ինչ փոփոխություններ են սպասվում Orange-ի բաժանորդներին։ Այժմ այդ հարցերի պատասխանները կան։

Սկսենք վերջից՝ որքան ժամանակվա «կյանք» է մնացել Orange-ին հայաստանյան շուկայում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը,  Orange Armenia բրենդի փոփոխությունը տեղի կունենա այս տարվա ապրիլին, և Orange-ի բաժանորդները կդառնան Ucom-ի բաժանորդ: «Ապրիլի ընթացքում փոփոխություններն իրականացվելու են, և մենք շարժվելու ենք «Յուքոմ» ապրանքանիշի ներքո»,- ասել է Տիգրան Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ապրանքանշանի տեսանկյունից լուրջ փոփոխություներ չեն լինելու. Ucom-ը կպահպանվի:

Ucom ընկերությունը  կունենա նորովի ներկայացված մոտ 80 սպասարկման սրահներ,  որտեղ հնարավորություն կլինի օգտվել թե՛ Ucom-ի, և թե՛ Orange-ի տրամադրած ծառայություններից: Ucom-ի տնօրեն Հայկ Հայկ Եսայանն էլ հայտարարել է, որ Orange-ի աշխատակիցների կրճատումներ չեն սպասվում, ընդհակառակը՝ նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Իսկ ի՞նչ փոփոխությունների պետք է սպասեն Orange-ի բաժանորդները՝ արդյոք անհրաժեշտ կլինի՞ նոր պայմանագրեր կնքել, կամ՝ կփոխվե՞ն ծառայությունների գները։ Այս և այլ հարցերին Ucim ընկերությունը պատասխանել է իր նոր կայքում։ Ստորև ներկայացնում ենք բոլոր հարցերը՝ իրենց պատասխաններում։

* * *

Փո՞խվելու են արդյոք ﬔր հեռախոսահամարները և կոդերը, թե ոչ:

Orange ցանցում գտնվող Ձեր հեռախոսահամարները և կոդերը Ucom-ում կﬓան անփոփոխ:

 

Արդյո՞ք պետք է այցելել սպասարկման կենտրոն, որպեսզի ﬔր Orange քարտերը շարունակեն գործել:

Խանութ այցելելու կամ հավելյալ որևէ գործողություն կատարելու կարիք չկա. ընկերությունների ﬕավորուﬕց հետո Ձեր քարտը կշարունակի նույնությամբ գործել:

 

Արդյո՞ք կշարունակեն գործել Orange-ից հեռախոս կամ ինտերնետ սարքավորում ձեռք բերելու ժամանակ ստանձնած պարտավորությունները:

Հեռախոս կամ ինտերնետ մոդեմ ձեռք բերելիս ստանձնած Ձեր բոլոր պարտավորությունները նույնությամբ կպահպանվեն և կփոխանցվեն Ucom ընկերությանը:

 

Փոխվելո՞ւ են արդյոք Orange-ի ծառայությունների գործող սակագները:

Եթե Դուք արդեն Orange-ի որևէ ծառայության բաժանորդ եք, ապա կշարունակեք օգտվել այդ ծառայությունից՝ Ձեր սակագնային պլանի պայմաններին համապատասխան:

 

Ե՞րբ ենք կարողանալու Orange-ի և Ucom-ի ծառայություններին բաժանորդագրվել և վճարուﬓեր կատարել ﬕևնույն վայրում:

Միավորուﬕց հետո Orange-ի բոլոր խանութները կվերափոխվեն Ucom սպասարկման սրահների, և Դուք կկարողանաք շարժական և ֆիքսված բոլոր ծառայություններին բաժանորդագրվել և վճարուﬓեր կատարել բոլոր սպասարկման սրահներում:

 

Ucom ընկերությունը տրամադրելո՞ւ է արդյոք շարժական ինտերնետ:

Ucom ընկերությունը կմատուցի նաև շարժական ինտերնետի ծառայություններ՝ հասանելի Հայաստանի բնակչության 98%-ին:

 

Արդյո՞ք լինելու են փաթեթային տարբերակներ, որտեղ բացի Ucom ծառայություններից կլինեն նաև Orange ծառայություններ:

Միավորված ընկերությունը հնարավորություն կունենա բաժանորդներին առաջարկել ֆիքսված և շարժական կապի համակցված ծառայություններ:

 

Փոխվելո՞ւ են արդյոք Ucom գործող ծառայությունների պայմանները:

Եթե Դուք արդեն Ucom-ի որևէ ծառայության բաժանորդ եք, ապա Ձեզ համար գործող պայմանները կﬓան անփոփոխ:

 

Փոխվելո՞ւ են արդյոք բջջային հեռախոսի ինտերնետ կարգավորուﬓերը:

Եթե Դուք Orange-ի շարժական հեռախոսակապի բաժանորդ եք, ապա Ձեր հեռախոսի ինտերնետ կարգավորուﬓերը կﬓան նույնը, և որևէ հավելյալ գործողություն կատարելու անհրաժեշտություն չի լինի:

 

Պահպանվելո՞ւ են արդյոք Orange ծառայությունների ակտիվացման կոդերը:

Orange-ի շարժական ձայնային ծառայությունից օգտվելիս ակտիվացման բոլոր կոդերը կﬓան նույնը: Օրինակ՝ հաշիվը ստուգելու համար Դուք կրկին կհավաքեք *133#, «Ucom կինո» ծառայության կոդ ստանալու համար SMS կուղարկեք 5555 համարին և այլն:

 

Փոխվելո՞ւ է արդյոք Orange-ի ինտերնետ կապի արագությունը:

Միավորուﬕց հետո շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայության արագությունը կﬓա նույնը՝ ընտրված սակագնային պլանին համապատասխան:

 

Ի՞նչ համարով զանգահարեմ, եթե ունեմ հարցեր Orange-ի ծառայությունների վերաբերյալ:

Նոր ﬕավորված Ucom ընկերության ցանկացած ծառայության (ներառյալ շարժական կապի ձայնային և ինտերնետ ծառայությունները) վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում Ucom-ի Բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ կապվելու համար Ucom շարժական և ֆիքսված հեռախոսահամարներից կարող եք զանգահարել 444 կարճ համարին կամ 011 444 444՝ այլ հեռախոսահամարներից: Ucom համարից կատարված զանգը կլինի անվճար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: